Բաժիններ՝

Կես միլիոն մարդ է տուժել Air Canada-ի բորտուղեկցորդների գործադուլի պատճառով

Կանադայի խոշորագույն ավիափոխադրող ընկերության՝ Air Canada-ի բորտուղեկցորդների՝ օգոստոսի 16-ից սկսած գործադուլի հետևանքով տուժել է շուրջ 500 հազար ուղևոր։ Այս մասին հայտնում է The Globe and Mail պարբերականը։

Չվերթների չեղարկումները սկսվել են դեռ օգոստոսի 14-ից, երբ հայտնի է դարձել, որ բորտուղեկցորդների արհմիությունը և ավիաընկերության ղեկավարությունը չեն կարողացել համաձայնության գալ։ Արհմիությունը պահանջում է աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև վճարում այն ժամերի համար, երբ բորտուղեկցորդները օդում չեն և սպասում են թռիչքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս