Իրանը ողջունում է Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած նախաձեռնություն․ ԱԳՆ խոսնակ

Իրանը ողջունում է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված Պուտին-Թրամփ հանդիպումը, որը օգոստոսի 15-ին տեղի էր ունեցել Ալյասկայում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք ողջունում ենք նախաձեռնությունը՝ ուղղված Ուկրաինայում ռազմական գործողությունների ու հակամարտության դադարեցմանը։ Հակամարտության ամենասկզբից ի վեր մենք ասել ենք, որ բոլոր հակասությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։ Ուստի ողջունում ենք հակամարտության դադարեցման ցանկացած պետության ցանկացած նախաձեռնություն»,- ասել է Բաղային։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031