Այլևս հապաղել չենք կարող. Ավինյանը մինչև տարեվերջ ժամանակ տվեց

Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց մինչև տարեվերջ անցկացնել աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթ։

Տիգրան Ավինյանը նման հանձնարարական տվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվեց նաև Նուբարաշենի աղբավայրում օգոստոսի 8-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները։

Քաղաքապետն ընդգծեց, որ նման իրավիճակները կանխելու համար ավելի վաղ քննարկվել է աղբի վերամշակման գործարանի համար երկփուլ մրցույթ անցկացնելու հարցը։ 

«Ես մտահոգված եմ, որ այս միջավայրում պարբերաբար չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում այդ մրցույթի հետ կապված։ Եթե չեմ սխալվում դա հանձնարարված էր բնապահպանության վարչությանը և մեր համապատասխան ԾԻԳ-ին։ Ես այսպես կդնեմ հարցը՝ կա՛մ մինչև տարեվերջ այդ մրցույթը կկայանա, կա՛մ ես արդեն համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևանի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել չենք կարող։ Խնդրում եմ ձեզ մինչև տարվա վերջ բերել հստակ, վերջնական լուծումով, հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ»,-շեշտեց Ավինյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031