Բաժիններ՝

«Երևանը» պարզեց իր մրցակիցներին ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նախնական փուլում «Երևան» ֆուտզալի ակումբն ընդգրկվեց C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են «Հելվեցիա Լոնդոն» (Անգլիա), «Պետրո-վ» (Լատվիա) և «Եվրոպա» (Ջիբրալթար) ակումբները։

Հանդիպումները կկայանան օգոստոսի 23-28-ը՝ Երևանում։

Խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու և նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի հիմնական փուլի 7-րդ խմբում, որտեղ կմրցի «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Չիտա դի Էբոլի» (Իտալիա) թիմերի և նախնական փուլի A խմբի հաղթողի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031