
Երևանի սեփական եկամուտները հունվար-հուլիսին նախորդ տարվա համեմատ ավելացել են 12 միլիարդ դրամով

Երևան քաղաքի սեփական եկամուտների գանձման 2025թ. հունվար-հուլիս ամիսների ցուցանիշը կազմել է 47 212 482 900 ՀՀ դրամ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ: