Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. 25:1-13)̀ ակնարկելով, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը:
Այն որ Աստծո լույսն իրական է ու հասանելի բոլորին, միանշանակ է: Պարզապես, ինքներս պետք է որոշենք, ընտրում ենք լույսի ճանապարհը, թե՝ խավարի: Եթե Աստծո հետ ենք ցանկանում շարունակել մեր կյանքը, ապա պետք է գիտակցենք, որ ընտրում ենք փրկության ճանապարհը, ուստի պետք է պատրաստ լինենք արժանապատվորեն անցնել այդ ամենի միջով, մեկ վայրկյան անգամ չտարակուսելով՝ հավատքի ու Աստվածային սիրո մեջ:
Ավետարանական այս հատվածում Պետրոս առաքյալը հարցնում է Քրիստոսին «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ» (Մատթեոս 18:21):
Մեծ Պահքի վերաբերյալ մարդկանց հուզող մի շարք հարցերի շուրջ զրուցեցինք Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
Հեղափոխություն պետք չէ անել, սակայն հավատացյալ մարդն իրական հեղափոխական է, ով փոխակերպում է իր կյանքն ու աշխարհը:
Ըստ վիճակագրության՝ մեկ շաբաթվա ընթացքում միջին տարիքի մարդիկ կարդում են 6,5 ժամ։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր, այսինքն՝ 7 շաբաթ։
«Եվ Աստծու խաղաղությունը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Քրիստոս Հիսուսով» (Փիլիպ. 4:7):
Ավետարանական այս հատվածն այն մասին է, որ ինչպես մեղքը մեկ մարդու՝ Ադամի միջոցով տարածվեց աշխարհում, այնպես էլ մեկ մարդու՝ Քրիստոսի միջոցով եկավ փրկությունը:
Պահքի ծաղկազարդ պտուղներից է մարդու հոգում կարգ ու կանոնի հաստատումը, որն արտահայտվում է նաև արտաքին կյանքում: Առանց կանոնակարգության և գործողությունների համաչափության հոգևոր աճի շոշափելի զարգացում անձի մոտ չի կարող լինել:
«Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ» (Ա Հովհ. 4:16):
Այս տարի ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Մեր որոշ մեղքերի մասին գիտենք միայն մենք: Թաքցնում ենք մեր մեղքերը այլ մարդկանցից: Սակայն այդպիսով ինքնախաբեությամբ ենք զբաղվում, եթե կարծում ենք, որ Աստված նույնպես չի տեսնում դրանք, և կարիք չկա անգամ դրանց համար ապաշխարելու և ներում հայցելու:
Ոմանք չափազանց պահաջկոտ են ուտելիքի հանդեպ և թույլ չեն տալիս, որ իրենց բերանները վատ կերակուր մտնի, բայց այնքան էլ զգույշ չեն այն խոսքերի նկատմամբ, որ դուրս են գալիս իրենց շրթունքներից:
Ապաշխարության խորհուրդը սահմանել է Ինքը՝ Հիսուս Քրիստոս (Հովհ. Ի 22-23): Ապաշխարություն նշանակում է ապա-աշխարել, հետո լալ, ողբալ, կոծել, մի խոսքով՝ կատարած մեղքի համար զղջալ և գործած չարիքի դիմաց հատուցել:
Հաճախ ենք խոսում այլոց նկատմամբ հոգատարության, միմյանց օգնելու մասին, սակայն երբ հերթը գալիս է մեզ նեղություն տալով որևէ մեկին օգտակար լինելուն, վարանում ենք: Պատճառներից մեկը, թերևս, կարող է լինել անարդարության զգացումը:
«Եթե մեկը քեզ հետ խնդիր ունենա և քեզ դատի կանչի, նախապես հաշտությա՛ն եկ նրա հետ, մինչ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորն էլ՝ դահճին, և դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին լուման» (Մատթեոս 5.26-26)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամեն տարի Մեծ պահքի` Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սեբաստիայի սուրբ քառասուն մանուկների հիշատակը:
Պահքի այս շրջանում շատ ենք խորհում մեր մեղքերի մասին: Ինչո՞ւ ենք գործում մեղքեր և ինչպե՞ս ենք հատուցում դրանց համար: Կյանքը մեզ սովորեցնում է, որ ինչ էլ որ անենք, միևնույն է, կրելու ենք դրա հետևանքները, երբ էլ որ լինի: Հաճախ նման դեպքերի ականատես լինելով՝ ասում ենք, թե Աստված պատժեց: Սակայն արդեն բազմիցս խոսել ենք այն մասին, որ Աստված չի պատժում, քանի որ Աստված ինքը Սեր է:
Արդ, սիրելինե՛րս, այս ամենը իմանալով՝ չարհամարհենք Աստծու սերն ու համբերատարությունը, քանզի Աստծու քաղցրությունը մեզ ապաշխարության է կանչում: Մեր խստությամբ և անզեղջ սրտով բարկություն չկուտակենք Աստծու արդար դատաստանի օրը, որ հատուցելու է յուրաքանչյուրին ըստ իր գործերի, այլ երկյուղով տնօրինենք մեր կյանքը՝ վախենալով ոչ միայն գեհենի տանջանքներից, այլ հատկապես՝ Աստծուց մերժվելուց և նրա բարի դեմքից զրկվելուց:
Պահքի ընթացքում շատ կարևոր էր ողորմություն տալը և եկեղեցուն նվիրատվություն անելը: Որոշ վայրերում Մեծ պահքի առաջին օրն ուխտի էին գնում մոտակա սրբավայր:
Այսպես դիմեց Քրիստոսին հիվանդ երեխայի հայրը, երբ Փրկիչն ասաց, որ «ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է» (Մարկոս 9:22):
Պահքը լուծում ենք սուրբ Զատիկից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, Ճրագալույցի Պատարագից հետո: Բուն բարեկենդանի կիրակիից մինչև սուրբ Զատիկ հիսուն օր է, որոնցից քառասունութը բուն պահքի օրերն են:
Եթե որոշել ես պահել Մեծ Պահքը, ապա որոշել ես հոգու խոնարհումով, ապաշխարությամբ և ողորմության հույսով սկսել մի ճանապարհ, որը հենց քո առաջ է բացելու Երկնքի արքայության դռները:
«Երանելիէայնմարդը, որհամբերումէփորձությանը. որովհետև, եթեփորձությանմեջհաստատլինի, կստանակյանքիպսակը, որըՏերըխոստացավիրենսիրողներին» (Հակ. 1:12)
Այս հարցերն այսօր ուղված են ամենքիս, որոնց պատասխանները պետք են մեզ, ոչ թե Աստծուն: Այս հարցերի պատասխանների անկեղծ փնտրտուքը ապաշխարության ճանապարհն է:
Պահքի շրջանն է: Այս շրջանում մարդիկ առավելապես կարևորում են զղջման ու ապաշխարության խորհուրդը՝ որպես պահքի անբաժանելի մաս: Պահքի շրջանում հատկապես տարածված է այն տեսակետը, թե մինչև չմեռնես, հարություն չես առնի: Այս ընթացքը, սակայն, խտացումն է մեր ողջ կյանքի:
Տիեզերական Եկեղեցու վարդապետ Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի Հայրապետը հիշատակվում է երկու անգամ՝ Մեծ Պահքի ընթացքում և 12 վարդապետների շարքում: Նրա ժամանակակիցը Սուրբ Կյուրեղ եպիսկոպոսն է:
Աստծո ողորմածությանը արժանանալով՝ լցվում ենք անբացատրելի ուժով, ներքին զորությամբ, անպարտելիության զգացումով։ Քո ներսում սկսում է հավատքը զորանալ: Ապրածդ ամեն օրը ավելի ես սիրում ու գնահատում, այնտեղ Տիրոջ ներկայությունն ես նկատում, հավերժ նրա հետ լինելու ցանկությունն ավելի է սաստկանում։ Այն իրողությունը, որ Աստված սիրում է քեզ, դառնում է պատճառ՝ ներշնչվելու, ստեղծելու և վերջապես աշխարհը փոխելու։
Տերունական աղոթքի մեր վերջին խնդրանքը հնչում է հենց այսպես։ Հետաքրքրական է այն փաստը, որ աղոթքը սկսվում է «Հայր մեր»-ով՝ Աստծուն՝ որպես մեր Երկնավոր Հոր հիշատակությամբ, և ավարտվում է չարի հիշատակմամբ։ Կարծես այսպիսով ցանկանում ենք առաջնայնությունների վրա սևեռել ուշադրությունը՝ նշելով, որ մեզ համար ամենակարևորը մեր Հայրն է, իսկ չարի մասին կհիշենք միայն վերջում՝ Աստծո շնորհիվ նրանից հեռու մնալու խնդրանքով։