Բաժիններ՝

Երախտագիտությունն աղոթքի կարևոր կողմն է…

Աղոթքը Աստծո կողմից յուրաքանչյուրիս շնորհված երկնային պարգև է: Տերըգիտի՝ որքան շատ ունենք Իր առաջնորդության կարիքը: Ու մենք պետք է աղոթենք անձանձրույթ:

Նշանակություն չունի մեր իրավիճակը` հարուստ ենք, թե աղքատ, սիրված ենք, թե լքված, մենք կարող ենք դիմել Աստծուն և ակնկալել Նրա օգնությունը:

Երբ մենք աշխատում ենք մեր անձերի վրա և փորձում պահել մեր հոգիների մաքրությունը և հնազանդ լինել Տիրոջը, այդ ժամ մեր աղոթքը շատ ավելի արդյունավետ է լինում, քանզի խոնարհ, վստահող աղոթքը տանում է խաղաղության: Միայն աղոթքով է հնարավոր գտնել Աստծուն, ուստի պետք է աղոթենք նույնիսկ այն ժամանակ, երբ ցանկություն չունենք աղոթելու: Աստվածաշնչում ասվում է. «Ամենայն ժամ աղոթքներով ու աղաչանքներով, ամեն ժամանակ աղոթեցեք Հոգիով. և այդ բանի մեջ հսկեցեք հարատևությամ» (Եփես. 6. 18): Մարդը սխալական է ու երբեմն, ինչպես երեխան, այնպես էլ մենք կարող ենք սխալներ գործել, ու պետք է գիտակցենք, որ այդ պահին մենք ամենաշատը կարիք ունեք աղոթելու և Աստծո առաջ ամբողջ հոգով զղջալու:

Երախտագիտությունն աղոթքի կարևոր կողմն է: «Իմ անունով կոչված ժողովուրդս եթե խոնարհվեն ու աղոթք անեն, ու իմ երեսս փնտրեն և իր չար ճանապարհներից ետ դառնան, Ես էլ երկնքից պիտի լսեմ ու նրանց մեղքը ներեմ և նրանց երկիրը պիտի բժշկեմ» (Բ Մնաց. 7. 14):

Երբ մենք խորհում ենք աղոթքի անզուգական պարգևի և անսահման օրհնությունների մասին, որոնք հորդում են դրանից, անկեղծ շնորհակալությամբ է լցվում մեր միտքն ու սիրտը և Աստծո հետ ապրելու տենչը դառնում է այլևս անհրաժեշտություն:

Արաարտյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս