Բաժիններ՝

Երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ՝ թղթադրամները, որոնք չունեն արժեք, կարո՞ղ են ձեր կյանքին իսկական իմաստ հաղորդել

Միշտ չէ, որ իսկապես արժեք է ներկայացնում այն, ինչը առաջին հայացքից արժեքավոր է թվում։ Երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ՝ թղթադրամները, որոնք չունեն արժեք, կարո՞ղ են ձեր կյանքին իսկական իմաստ հաղորդել։ Շատերը գտնում են, որ՝ այո։ Միլիոնավոր մարդիկ զօր ու գիշեր աշխատում են, որպեսզի հասնեն հնարավորին չափ մեծ վարձատրության։ Սակայն դրամ վաստակելու մոլուցքով տարված մարդը երբեմն կարող է լրջորեն վնասել իր առողջությունը, կորցնել ընկերներին, և նույնիսկ՝ ընտանիքը։ Իսկ հանուն ինչի՞։ Հնարավո՞ր բան է, որ դրամը, կամ այն, ինչ ձեռք ենք բերում նրա միջոցով, կարողանան մեզ իրական ու երկարատև գոհունակության զգացում պարգևել։

Հավատացեք, որքան շատ ենք բավարարվածություն փնտրում նյութականի մեջ, այնքան քիչ է այն գտնելու հավանականությունը։ Ինչպես Աստվածաշունչն է ցույց տալիս, նյութական հարստությունն իրոք կարելի է շատ հեշտությամբ կորցնել` մի գիշերվա մեջ: Բացի այդ, նույնիսկ նրանք, որոնց հաջողվում է զգալի նյութական կարողություններ ձեռք բերել, հաճախ են հիասթափություններ ապրում։

Լեռան քարոզում Հիսուս Քրիստոս ցույց տվեց, թե ինչպես կարելի է մնայուն երջանկություն գտնել։ Նա ասաց. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթեոս 5.3)։ Այս խոսքերից պարզ երևում է, որ կարևորը հոգևոր արժեքներն են։ Սակայն կան նաև այլ գործոններ, որոնք կարող են նպաստել, որպեսզի կյանքն ավելի իմաստալից դառնա։

Երջանկությունը կապվում է հոգևոր կարիքները գիտակցելու հետ։ Մենք ստեղծված ենք թե՛ հոգևոր, և թե՛ բարոյական արժեքները գնահատելու ընդունակությամբ։

Կյանքը քեզ հաճելի կթվա՞ր առանց ընտանիքի անդամների հետ հաղորդակցման և առանց մտերիմ ընկերների։ Ինչ խոսք՝ ոչ, որովհետև մեր Արարիչը մեզ ստեղծել է սիրելու և սիրված լինելու ներքինփափագով։ Նա մեզ այնպես է ստեղծել, որ ակամայից դժվարանում ենք անտարբեր անցնել մարդկանց ցանկությունների ու կարիքների կողքով։ Նրանց օգնելը հաճույք է պատճառում մեր սրտերին։ Բացի դրանից, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ կարիքավորի հանդեպ ցուցաբերված հոգատարությունը Աստված համարում է որպես իրեն արված շնորհ:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս