Արմավիրի մարզի հողօգտագործողները կրկին ահազանգում ու բողոքի ձայն են բարձրացնում՝ մարզում ոռոգման ջրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ, իսկ իրենց չորացած բերքի դիմաց կառավարությունը չի պատրաստվում փոխհատուցում տալ։
2020 թ. փետրվարի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն Արմավիրի մարզի Գայ համայնքում տեսչական ստուգում էր անցկացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ինքնակամ կառուցապատման դեպքեր. «Քննությամբ հիմնավորվել է, որ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով՝ դրանց օրինականացման համար վճարվելիք ընդհանուր 159.396.000 ՀՀ դրամ գումարը […]
«Դուռս բացում եմ, թուրքերը դիմացի սարին նստած են, վախենում եմ, որ տնից հելնեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի բնակիչ տիկին Ասյան։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մայիսի 12-ից մարզի սահմանը հատած ադրբեջանցիների պատճառով այդ հատվածում ծագած սահմանային խնդիրներին՝ նշելով պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը:
Հուլիսի 4-ին, ժամը 16։27-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում խոտածածկ տարածք է այրվում։
Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով):
Հուլիսի 1-ին, ժամը 17:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Աշե՝ մրգերը ծառի վրա չորցել են». Բենիամինի բնակիչները տևական ժամանակ է՝ ջուր չունեն
«Բենիամին համայնքում «պաժար» է ընկել, վառում է, հեչ բան չկա»,- ասաց մի կին, որը կարտոֆիլի մի քանի թուփ էր հետը բերել՝ ապացուցելու, որ իրենց աճեցրած մշակաբույսն ամբողջությամբ չորացել է։
«Ապագան էն ա, որ սաղիս երեխեքը սոված են մնալու». Ազատանում ևս ոռոգման ջուր չկա
«Փաշինյան, վառի՛ք-թափի՛ք». բողոքի ակցա Բենիամին համայնքում. ՈՒՂԻՂ:
«Եթե երեկոյան ջուր չտվեցին, առավոտ ժամը 9-ին ճանապարհը կփակենք». արմավիրցի
«Խիղճը լավ բան ա՝ ջուր տվեք, որ մարդ իր եկամուտը ստանա». արմավիրցի օրավարձով աշխատողներ
«Կառավարությունը նման է վատ մանկապարտեզի՝ վատ վարիչ Նիկոլով». արմավիրցի
«4 օր առաջ բերքը հավաքել եմ, ու ջուր չկա, որ ջրեմ․․․»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց Արմավիրի մարզի Ծիածան համայնքի բնակիչ Անդրանիկ Հովակիմյանը, որը ոռոգման ջուր չլինելու պատճառով տասնյակ արմավիրցիների հետ այսօր վաղ առավոտից փակել էր Արմավիրի մարզի ճանապարհը։
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից ահազանգում են՝ 4 օր է, խմելու ջուր չունեն։ Համայնքի բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց նաև, որ Արագածավանի բնակչության շուրջ 95 տոկոսն օգտվում է հատուկ մեքենաներով Թալինից իրենց համայնք բերվող ջրից, ամեն օր մեքենան շրջում է գյուղերով, և մարդիկ տարաներով ջուր են գնում․
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Սոցիոլոգները տարբեր կանխատեսումներ են անում ընտրական մարաթոնի ելած 26 քաղաքական ուժի, ընտրողների տրամադրությունների վերաբերյալ։
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը:
«Դպրոցի տանիքը գոյություն չունի, պետք է նորից կառուցվի: Դասեր դեռ անցկացվում են, սակայն, եթե անձրևային եղանակ լինի, գուցե չկարողանան կազմակերպել: Բացի դպրոցներից, վնասվել են նաև տների տանիքներ: Կարկուտն էլ բերքին է վնաս հասցրել: Մի խոսքով՝ գյուղը ահագին վնաս է կրել: Դեռ վնասի չափը չենք հաշվել, սպասում ենք, որ մարզպետարանից հանձնաժողով գա, դպրոցի տանիքը նայի, բնակիչների կրած վնասները՝ ևս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:
Հաղորդման շրջանակներում մենք կլինենք մարզերում, Հայաստանի տարբեր բնակավայրերում, և տեղում՝ մեր համերկրացիների հետ զրույցներով, կփորձենք վեր հանել իրական Հայաստանի իրական խնդիրներն ու մարտահրավերները, մարդկանց իրական մտահոգությունները։
Շիրակի մարզում փակվել են Covid բաժանմունքները, որոնք կորոնավիրուսի 3-րդ ալիքի և թվերի աճի պատճառով վերաբացվել էին:
ԱՄՆ-ի հրամանատարությունն այս շաբաթ իր զինծառայողներին դուրս է բերել ռազմաօդային ուժերի խոշոր ռազմակայանից, որը գտնվում է Աֆղանստանի հարավի Ղանդահարի նահանգում: Այդ մասին մայիսի 14-ին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այս նահանգում աֆղանական բանակի ներկայացուցիչ Խոջու Ալային։
Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։
Կապիտուլյացիայից հետո ադրբեջանական հենակետեր են տեղակայվել նաև Կապանի Նոր Առաջաձոր բնակավայրի հարևանությամբ։
Դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանի փոխանցմամբ էլ՝ երբ դեպքը նոր է եղել, փորձել են հեռավար անցկացնել դասերը, սակայն խնդիր է առաջացել, որովհետև ամբողջ համայնքում ինտերնետի լարերը պոկվել են, հոսանք չի եղել, հետևաբար՝ տեխնիկա միացնելու հնարավորություն՝ ևս, դրա համար որոշել են դասերը երկհերթ անցկացնել:
Գյումրիի ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը 2021 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած օլիմպիականներին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմները և գովասանագրերը:
«Թուրք», «Նիկոլ, դավաճան»․ բողոքի ակցիա՝ Ագարակում․ ՈՒՂԻՂ
Արարարտի մարզի Հայանիստ համայնքի դպրոցը, բուժամբուլատորիան և մի շարք բնակիչների տներ ապրիլի 10-ի ուժեղ քամուց տուժել են, որոշները վթարային են դարձել: