Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և Վանաձորում

Ucom ընկերության մարզային ցանցերի վերազինման ռազմավարության շրջանակում ավարտվել է շարժական ցանցերի արդիականացումը Գյումրի և Վանաձոր քաղաքներում։

Սա երկարաժամկետ նախագիծ է, որը ուղղված է ընկերության շարժական ցանցի արդիականացմանը Հայաստանի բոլոր մարզերում։

Արդիականացման արդյունքում մարզերում հասանելի է դառնում ավելի կայուն և արագ շարժական կապ։ Այն աշխատում է ժամանակակից  4G (LTE) և 4G+ տեխնոլոգիաներով, նաև պատրաստ է 5G ցանցին անցմանը։

Նշենք, որ աշխատանքներն ընթանում են Հայաստանի ողջ տարածքում և երբեմն կարող են  կապի որոշակի ընդհատումներ առաջացնել, որոնք կապված են հին ցանցից նորին անցումով։

«Երբ մենք խոսում ենք հաճախորդի հոգատարության մասին և լավ թվային փորձառություն փոխանցելու մասին, ուրեմն պետք է կենտրոնանանք տեխնիկական արդիականացման վրա։ Եվ ինչպես տեսնում եք, մենք սկսել ենք մեծածավալ արդիականացման աշխատանքներ իրականացնել, հների փոխարեն տեղադրել ժամանակակից, արդիական և տեխնոլոգիապես հագեցած կայաններ, նոր տեղերում տեղադրել կայաններ, որ մեր ենթակառուցվածքը այնպիսի մակարդակի հասցնենք, որ կարողանանք դրական թվային փորձ փոխանցել մեր սիրելի բաժանորդներին», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ ցանցերի արդիականացումն իրականացվում է Nokia ընկերության հետ համագործակցությամբ։ Nokia-ն մասնակցում է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքներ թարմացմանը և  նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանցի կառուցմանը։

 «Յուքոմ» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս