Լույսի պես երեխա էր, մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր. Նոր Խարբերդում այսօր հողին հանձնեցին 17-ամյա Դավիթին

Նոր Խարբերդ վարչական շրջանում ողբերգական լռություն էր. այսօր հայրենի գյուղում հողին են հանձնել օրերս սպանված 17-ամյա դպրոցական Դավիթ Պողոսյանին։

Նոր Խարբերդի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանը հուզմունքով է պատմում Դավիթի մասին՝ ընդգծելով. «Դավիթը լուսավոր տղա էր»։

17-ամյա պատանին սովորում էր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Դպրոցի տնօրենն ու ուսմասվարը փոխանցեցին՝ ի վիճակի չեն բառեր գտնել, խոսել իրենց սիրելի աշակերտի մասին։

Գյուղում մարդիկ ցնցվել են դեպքից, հարևանները հուզված են, չգիտեն՝ ով ու ինչու խլեց իրենց Դավիթի կյանքը։

«Դպրոցական էր, էս տարի Վերջին զանգ պետք է անեին։ Շատ խելոք ընտանիք են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց բարեկամներից մեկը։

Հարևաններից մեկը Դավիթին նկարագրելիս՝ ասաց․ «Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Անմեղ տեղը սպանին էդ երեխուն։ Ամեն մարդ մի պատճառ է ասում՝ աղջկա մասին, sms-ի մասին․․․ Երեխուն զանգին-հանին՝ սպանին, դուբինկայով ծեծել են, հետո էլ ասում են՝ ընկած տեղը՝ դանակով են խփել։ Էլ խոսելու բան չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930