Գեղարքունիքի մարզում ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ են ընթանում երկու ուղղությամբ

Հունվարի 5-ի առավոտվա ժամերից սկսված ձյան տեղումների եւ բքերի պատճառով Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Վարդենյաց լեռնանցքում եւ Մ-4 միջպետական ճանապարհին՝ Հրազդանից մինչեւ Սեւան-Դիլիջան թունել, որտեղ ժամը 15-ի դրությամբ դեռ շարունակվում են տեղումները եւ բքերը։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները նշյալ երկու ուղղություններում շարունակում են իրականացնել ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ՝ ապահովելով դրանց անցանելիությունը։

Մնացած ուղղություններում միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները բաց ու անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031