«Սևան» ՔԿՀ ծառայողները տաղավարի տանիքում թաքստոցից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, խոշոր չափերի զանգվածներ

Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում գտնվող տաղավարի տանիքում։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Արդյունքում՝ տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են պլաստմասե տարաներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 65,1 գրամ քաշով, դեղնականաչավուն, չոր առանձնացված զանգվածներ։

Բացի այդ՝ թաքստոցից հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ նույնպես լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, կանաչավուն զանգվածով, որի քաշը տուփի հետ միասին կազմել է 23,9 գրամ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031