
Անգելինա Ե.-ն հայտնաբերվել է և ձերբակալվել

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Մալաթիայի բաժին է տեղափոխվել 23-ամյա Անգելինա Ե.-ն, որը հունվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է քննչական բաժին: