
Ազատազրկման վայրից փախուստի դիմելու համար հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Փետրվարի 3-ին, ժամը 4.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տարվել 51-ամյա Գրիգոլի Բ.-ն: Նա 1995 թ. մայիսի 28-ից Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի մեղադրանքով (Ազատազրկման վայրից փախուստի դիմելը):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: