«Մինչ դու նստած Բիզե ես վայելում, Հայաստանում պլանավորում են սեքս միջոցառումներ անեն… Անելիքդ ո՞ւր է». քաղաքացու հարցը՝ Նիկոլ Փաշինյանին
4 օր առաջ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի ներկայացմանը: Այդ մասին նա գրել է ինստագրամյան իր էջում:
Երբեմնի «ժողովրդի վարչապետի» ինստագրամյան էջն ակնհայտորեն բարձիթողի վիճակում է: Այլապես կջնջեին գրառման ու Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ լուսանկարների տակի ամենաայլանդակ հայհոյանքները գոնե:
Մեկնաբանությունների մեջ ճնշող մեծամասնությունը կազմում էին Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի կամակատարը լինելու մասին գրառումները:
Բայց կար մի մեկնաբանություն, որն այլ դաշտից էր:
«Մինչ դու նստած Բիզե ես վայելում, Հայաստանում պլանավորում են սեքս միջոցառումներ անեն… անելիքդ ուր է»,- գրել էր քաղաքացիներից մեկը:
Խոսքը oragir.News-ի հրապարակման մասին է, որում նշված էր, որ Երևանի փակ ակումբներից մեկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նախատեսվում է սեքս միջոցառում-խնջույք։ Ակումբը վստահեցնում է, որ մասնակիցների անձի գաղտնիությունն ու անվտանգությունը երաշխավորված է։
Oragir.News-ի տեղեկություններով՝ խնջույքի երկու տիպի տոմս է առաջարկվում՝ դասական, որի արժեքը 80․000 դրամ է, և պրեմիում՝ 150․000 դրամ արժողությամբ։