Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի գնդակոծության հետեւանքով վնասվել է Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման կետը եւ մեկ ավտոմեքենա
Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Հարգելի հայրենակիցներ: Այս դժվար օրերին մենք իհարկե պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք Ադրբեջանի այլանդակ, բոլոր միջազգային նորմերը խախտող ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, իհարկե պետք է ակտիվ աշխատենք մեր դաշնակիցների հետ` խնդրի լուծման շուրջ, բայց ամենակարևորը` մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր Հայրենիքը կարող ենք պաշտպանել միայն մենք ինքներս:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.20-ին, Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի Թումանյան 42 հասցեում Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ հավաքվում են անհրաժեշտ իրեր (չոր սպիրտ, քաղցրավենք, ծխախոտ, կրակայրիչ և այլն) սահման ուղարկելու համար։
«Քիչ առաջ դասախոսությունս ընդհատեցին՝ տարհանման պատճառաբանությամբ։ Ասում են՝ նույնը տեղի է ունենում նաև Երևանի այլ բուհերում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
Հայաստանը պատրաստ է թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր դառնալ Իրանի ենթակառուցվածքների միջոցով:
«Խոր ցավով, մեծ կսկիծով տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ագրեսիայի զոհ է դարձել մեր սիրելի սան Էդմոն Սարգսյանը»,– այս մասին տեղեկացնում է Ն. Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջը։
Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու: Հայաստանի կենտրոնական բանկն առաջարկում է վերանայել «Բոնուս-Մալուս» համակարգը:
Փակ են լինելու Կալիֆորնիայի համայնքային քոլեջներն ու հանրային դպրոցները, իսկ պետական աշխատողները կունենան վճարվող հանգստի հնարավորություն։
Նշենք, որ սիրիական ճգնաժամի հետեւանքով 2012 թվականին ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը հասել է 579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի»։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սեպտեմբերի 13-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 16-ամյա Յուսեֆ Չ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 03.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» -ից, գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
Երբ մեծ փիլիսոփա Սոկրատը մեռնում էր, նրա աշակերտները հավաքվեցին նրա շուրջը: Փիլիսոփայի հակառակորդները դատապարտել էին նրան մահապատժի` թունավորումով: Նա ինքը պետք է ըմպեր թույնով լցված բաժակը: Թույնը խմելուց առաջ Սոկրատը պատվիրեց իր սիրելի աշակերտներից մեկին աքլոր զոհաբերել:
Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնեց, որ մարզի սահմանամերձ հատվածում Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով այրվում է խոտածածկույթը։
Զոհված զինծառայող Լավրենտի սիրելին ինստագրամի իր էջում նրա հետ լուսանկար է հրապարակել։
58-ամյա տղամարդը հայտնել է, որ սեպտեմբերի 11-ի ժամը 15.00-ին Իսակովի պողոտայում ոմն Արսեն ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել է 35.000 դրամ, ՀՀ և ՌԴ անձնագրերը և բջջային հեռախոսը:
Այն ողջ գիշեր ու այսօր ոզջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով:
Սեպտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․23⁰ և արևելյան երկայնության 46․08⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Բոլորս ընկնելու ենք Աղավնոյի, Բերձորի բնակիչների օրը. զոհված զինծառայողի մայր
Ընդդմիադիր ուժերը միահամուռ կերպով հայ ազգի հետ միասին պետք է ոտքի կանգնեն. զոհված զինծառայողի տատիկ
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ Արամ Օրբելյանը խոսել է ադրբեջանական ագրեսիային ի պատասխան՝ միջազգային իրավունքի գործիքակազմից օգտվելու հնարավորությունների մասին, անդրադարձել Ազգային ժողովի՝ այսօր ընդունած հայտարարությանը, ագրեսիայի եզրույթի ձևակերպմանը, այլ կարևոր թեմաների ևս:
Ադրբեջանական զինուժի կրակի արդյունքում Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով. «Այն, որ հրդեհները սկսվել են մարտական գործողությունների արդյունքում, միանշանակ է»:
Մեծ Բրիտանիայի վախճանված թագուհուն՝ Եղիսաբեթ Երկրորդին, հրաժեշտ տալ ցանկացողների հերթն արդեն սկսել է Լոնդոնում ձեւավորվել դեռ նախքան նրա աճյունը քաղաք բերելը, չնայած այն բանին, որ հանրության հրաժեշտը միապետին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում սկսվելու է միայն սեպտեմբերի 14-ին:
«Երեկվանից երեխան անհասանելի էր եղել. հայրը մտածել է, թե զոհվել է, ինքնասպանություն է գործել՝ իրեն կախել է: Հետո երեխան զանգել է տուն, ասել է՝ ողջ և առողջ վիճակում եմ: Երեխան չգիտի, որ հայրը նման բան է արել. նա ծառայության մեջ է»: