Բաժիններ՝

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Երևանում հուլիսի  3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Հուլիսի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 6-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Հուլիսի 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, հուլիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-15 աստիճանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս