Բաժիններ՝

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի մթերային խանութներից մեկում

Այսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հարևանությամբ մթերային խանութ է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7 և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կետրոնի օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է խանութի գույքի մի մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031