Արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է. ՀԿԱԾ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հիշեցնում են, որ որ ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։

Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել կատարել վճարումներ մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքների համար, շտապեն օգտվել արտոնությունից։

Վճարումները հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, իսկ աշխատանքային օրերին՝ նաև Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։

Ի դեպ, «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031