Վրաստանում մեքենանների տեխզննումը, հավանաբար, կթանկանա

Վրաստանում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը, հավանաբար, 30 լարիով կթանկանա: Սրա անհրաժեշտության մասին խոսել է «Տեխնիկական զննման կենտրոնների միության» գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նրա խոսքով, տեխզննման վճարի վերանայում չի կատարվել 5 տարի, մինչդեռ անձնակազմի շրջանառության ցուցանիշն զգալիորեն բարձր է, ինչը նշանակում է, որ առկա ռեսուրսներով կենտրոնների համար դժվար կլինի գոյություն պահպանել:

«Տեխզննման կենտրոնները դժվարանում են կադրեր ներգրավել ներկա ռեսուրսներով, և եթե տեխզննման կենտրոնի վճարները չվերանայվեն` խոսքը 30 լարի թանկացման մասին է, կենտրոնների գոյատևումը շատ կդժվարանա»,- ասել է Շիոլաշվիլին։.

Նրա խոսքով, նշված հարցով արդեն խորհրդակցություններ են ընթանում, և 2025 թվականից հնարավոր կլինի բարձրացնել ծառայության գինը։

Ի դեպ, այս պահին տեխզննման կենտրոններում թեթև մարդատար մեքենայի տեխզննման վճարը կազմում է 60 լարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031