Փրկարարները իրականացնում են խոհանոցի տանիքի ամրացման աշխատանքներ։
Իրավաբան, արվեստի գործիչ Վազգեն Զախարյանին դիմում են կրեատիվ ոլորտների ներկայացուցիչները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին, արվեստին առնչվող հարցերով, ինչպես նաև՝ մշակութային ժառանգության խնդիրներով: Մասնագետն այսօր ուսումնասիրում է նաև արհեստական բանականությանն առնչվող թեմաները:
168.am-ի հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը տրամադրել է մահացությունների թիվը Քրեակատարողական հիմնարկներում՝ 2018թ. մայիսից մինչև 2023թ. ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում:
Առանց խափանման միջոցի:
Թունելի փակման ժամանակ ավտոմեքենաները կկարողանան օգտվել ներպետական նշանակության շրջանցիկ ճանապարհից։
2023 թվականի ապրիլի 25-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:
Գլխավոր դատախազության կողմից 2022 թվականի ապրիլի 25-ին 2 հայց էր հարուցվել դատարան:
Հայտնաբերված ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցել է 50 մլն դրամը:
Կան այլ մեղադրյալներ ևս։
Հիմնադրամն այսուհետ կկրի ԶԻՆԱՊԱՀ անվանումը:
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Գործունեության որոշ տեսակներ Հայաստանում կազատվեն ծանուցման պահանջից:
Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:
Ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ զորամասից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, ձախ քունքային շրջանի հեմատոմա, աջ վերհոնքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, հեմատոմա կրծքավանդակի և ողնաշարի փակ վնասվածքով, հարցական նշան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը։ Նա ծնվել էր 1946 թ. օգոստոսի 5-ին Իրանի Սպահանի մարզի Սինադան գյուղում: 1965-1968 թթ. սովորել էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (քաղաքական դրդապատճառներով թողել է ուսումը):
Նույն տնտեսվարողի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա–ը։
Իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ապրիլի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան Երևան-Երասխ մայրուղու 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազալցակայանի տարածքում կայանված «ԵրԱԶ»-ին, այնուհետև գազալցակայանի բաժանարար պատին, որը փլուզվել է: «ՎԱԶ-21074»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 21-ին, ժամը 00.45-ին, «Մազդա» մակնիշի մեքենան Երևանի Գալշոյան փողոցում բախվել է էլեկտրասյանը: Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենդանաբանական այգում պահվում է 100 կգ կշռող պիթոն ցեղատեսակի օձ:
Ապրիլի 20-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 19-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Ֆրանսիայի հրապարակի մոտ անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Երբեմն մեր կյանքի իրադարձությունները, խնդիրներն ու դրանց լուծումները վերագրում ենք մեր կատարած քայլերին։ Սակայն ոչ միշտ է այդպես, քանի որ մեր շատ ու շատ արարքների հիմքում ոչ թե մեր կատարածն է, այլ չկատարածը:
«Իմ տաղանդավոր ու բարի ընկեր, տիկնիկային արվեստի նվիրյալ` Արմեն Սաֆարյան, հանգչիր խաղաղությամբ»,-գրել է Բաբայանը։
Վարձով բնակարանների գները շարունակում են բարձր մնալ: Մեկ սենյականոց բնակարանների գինը ծայրամասերում, 18-30 քմ-ի դեպքում, սկսվում է 130.000 դրամից, իսկ Կենտրոնում՝ 150.000 դրամից: Երկու սենյականոց բնակարանների գինը՝ չվերանորոգվածի դեպքում, ծայրամասում սկսվում է 160.000 դրամից, վերանորոգվածներինը՝ 180.000 դրամից: Կենտրոնում 2 սենյականոց բնակարանների գները 250.000-300.000 դրամից են սկսվում:
Ավելի վաղ, տեղեկություններ էին տարածվել սահմանապահ զինծառայողի գերեվարվելու մասին։
Ով լուր ունի, թե ուր են տարել քաղաքացուն, խնդրում եմ ինձ տեղեկացնել։ Իրավունք չունենք մենակ թողնել նման քաղաքացիներին
2018թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն առիթ-անառիթ հպարտանում են իրենց ձեռքբերումներով, ներկայացնում են ինչ-որ թվեր, վիճակագրական ցուցանիշներ, որոնք հետագայում շատ արագ հերքվում են մասնագետների ու փորձագիտական շրջանակների կողմից:
Եհովայի վկաները` Ուրցաձորում հոգեորսութուն անելիս. ստիպված տեսախցիկը միացրեցի. Տեր Զարեհ Աշուրյան
Ապրիլի 20-ին, ժամը 19.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: