Հիմնանորոգման աշխատանքների արդյունքում նորացվում է մարզադահլիճի հատակը, բարեկարգ տեսք են ստանում պատերը եւ առաստաղը, լուսամուտների մետաղական պաշտպանիչ ցանցերը փոխարինվում են պլաստիկ ցանցերով։
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշել է, որ բաժանմունքը կաջակցի համաձայնագրի դրույթների իրականացմանը:
Նիստին քննարկվելու են ՀՀՄՀ 2023 թ. ծրագիրը, ինչպես նաև կայանալու է ՀՀՄՀ վարչության նոր նախագահի ընտրությունը:
Ստուգվել են կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և այլն:
2022թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարերի քանակը նվազել է 800֊ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 153 դպրոցից պատսպարման համար պիտանի է 108 նկուղ, որից մաքուր է 93-ը: Մաքրման ենթակա է 15 նկուղ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 161 մանկապարտեզից պատսպարման համար պիտանի է 85 նկուղ, որից մաքուր է 78-ը:
«Տրոլեյբուսները հիմա որտե՞ղ են հասել և քանի՞ օրում այստեղ կլինեն»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարցրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Երքաղլույս» ընկերության տնօրեն է նշանակվել Անդրանիկ Թևոսյանը»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Արզնի-Աշտարակ միջին ճնշման գազատարի 11․2 կմ հատվածում վթարային իրավիճակը կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը:
Նա հանձնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին:
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի իջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն Oh Maman! երգով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել և գծային բաժին է տարվել Հովհաննես Ե.-ն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Չի՛ կարելի հուսահատվել,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Քանի որ վշտի մեջ հուսահատվածը կորցնում է կամքն ու ուժը։ Իսկ նա, ով հույս ունի, շարժվում է առաջ, որովհետև զգում է իր աղքատությունն ու ջանում է հարստանալ։ Ի՞նչ է անում աղքատը։ Եթե նա խելամիտ է, ապա պետք է հարստանալու միջոց փնտրի։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հրապարակել է նոյեմբեր ամսվա վիճակագրական տվյալները, ըստ որի՝ 2022 թվականի նոյեմբերին Վրաստան է այցելել 471 հազար 165 միջազգային ճանապարհորդ:
Ըստ նախնական տվյալների բախվել են «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ տուժած։
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները Սարդարապատ գյուղի Մարտիրոսյան եղբայրների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 31-ամյա մի տղամարդու։
Վերջին 30 տարիներին մեր թույլ տված ամենակոպիտ սխալը կատարյալ անտարբերությունն է ապագայի նկատմամբ։ Մենք միշտ զոհաբերել ենք ապագան հանուն ներկայի, հանուն այսրոպեական խնդիրների լուծման։ Հանրապետության հրապարակի շենքերի վնասումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ բացարձակապես չի մտահոգում ապագան։ Կարևորը՝ հենց հիմա և հենց հրապարակում «հեքիաթ» ապահովենք, մարդկանց «աչքի շոկոլադներ» տանք։ Իսկ թե 100 տարի հետո ինչ կլինի այդ շենքերի հետ, դա մեզ հետաքրքիր չէ, քանի որ այդ ժամանակ մեզանից ոչ ոք այլևս չի լինի։
Առողջապահության, պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ, Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել շնորհանդես՝ «Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության վերլուծություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պարեկային ծառայութունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով, Ջերմուկ քաղաքի բոլոր հյուրանոցներն այդ պահին զբաղված էին, հանգստացողների գերակշիռ մասն օտարերկրյա զբոսաշրջիկներ էին։ Ջերմուկի վրա թշնամու արձակած կրակոցներից անմիջապես հետո զբոսաշրջիկները հեռացել էին։ Այսօր հյուրանոցների որոշ մասը դատարկ է, թեպետ առողջարանային քաղաքի պատկան մարմինները հույս ունեն, որ այս առումով իրավիճակը կշտկվի։
Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻ ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. նոյեմբերը 2021թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.1%: