Բաժիններ՝

Պետրոսն ինչու ուրացավ

Մի սուրբ մարդ շատ էր ցանկանում հասկանալ, թե Աստված Պետրոսի ուրացումն ինչու թույլ տվեց: Եվ իսկապես, մի՞թե Տերը չէր խղճում նրան՝ առաքյալներից առաջինին: Մի՞թե չէր կարող որևէ կերպ զերծ պահել նրան ուրացումից:

Եվ սուրբը ստացավ պատասխանը: Բանն այն է, որ Պետրոս առաքյալն այնքան ուժգին հավատ ուներ և այնպիսի հախուռն բնավորություն, որ եթե ժամանակին չսայթաքեր՝ Քրիստոսին ուրանալով, ապա հետագայում, նախանձախնդիր ու բռնկուն լինելով, չէր կարողանա ուրիշներին հասկանալ: Խիստ և կտրուկ լինելով, առաջին հերթին իր նկատմամբ, Պետրոսը չէր իմանա, թե ինչ է ներողամտությունը, չէր հասկանա, որ մյուսներն այնպիսին չեն, ինչպիսին ինքը՝ գլխավոր առաքյալն է, այլ սովորական մարդիկ են իրենց տկարություններով:

Եվ Աստված ետ քաշվեց Պետրոսից:

Աստված թույլ տվեց նրա անկումը՝ դրանով ցույց տալով նրան, թե մարդն իրենից ինչ է ներկայացնում, որպեսզի ժամանակի ընթացքում Պետրոսն սկսի հասկանալ և իսկապես ամրապնդել այլ մարդկանց:

Կարդացեք նաև

Լիմասոլի միտրոպոլիտ Աթանասիոս

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս