Բաժիններ՝

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 68-ամյա Ալբերտ Բազեյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ Երևանի 103 շտապօգնության բժիշկների «03» խմբի կողմից։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, որտեղ էլ պարզվել է, որ Ա. Բազեյանը թունավորումը ստացել է հոկտեմբերի 8-ին, Կորյունի փողոցի շենքերից մեկի բնակարանում՝ ալկոհոլ օգտագործելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված Ա. Բազեյանը Երևանի նախկին քաղաքապետն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031