Ադրբեջանի օկուպացրած Ստեփանակերտում վախճանվել է տարեց մի հայուհի

Ադրբեջանի օկուպացրած Ստեփանակերտում վախճանվել է տարեց մի հայուհի, սակավաթիվ հայերից մեկը, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում օկուպացիայից հետո։

Oxu.Az-ի տեղեկացմամբ, հղում կատարելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը, Վերա Աղասյանը (1954թ. ծնվ.) մահացել է հոկտեմբերի 20-ի առավոտյան։

Դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն՝ կինը մահացել է սուր թոք-սրտային անբավարարությունից թոքի զարկերակի թրոմբոզի պատճառով։

Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո Ստեփանակերտում մնացել էին մի քանի տարեց եւ հիվանդ հայեր, որոնք չէին դիմանա ճանապարհին, եւ նախընտրել էին մնալ Ստեփանակերտում։

Տեսանյութեր

Լրահոս