Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված ահազանգի հետքերով օպերատիվ խումբն այցելել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տարբեր տրամաչափի և հրազենների ապօրինի պահվող 246 փամփուշտ։
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը, օրերս փորձել էր վրեժ լուծել ոճրագործության մեջ կասկածվող տղամարդու ընտանիքից։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 10-ին Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ներկա է եղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի՝ «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրության բացմանը:
Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 10-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:
Անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ու վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժիններում դեկտեմբերի 19-ից կգործի էլեկտրոնային հերթագրման համակարգ։
Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ բոլոր մարզերում կանցկացնեն անձանց ընդունելություն և քննարկումներ։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել:
Այս տարվա սկզբին «Մենք միասնական ենք» կամավորական բազմազգ նախագիծը ռուս խաղաղապահների մասնակցությամբ 6 նոր համակարգչային դասարան է սարքավորել Արցախի դպրոցներում։
«Լույս թունելի վերջում» հարթակի քննարկումը և Կ. Բեքարյանի «Ճոճանակ» գրքի արցախյան շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Սմբատ Հարությունյանը մահացել է:
Աշխարհում դեկտեմբերի 10-ին նշվում է մարդու իրավունքների միջազգային օրը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
ՀՀ քննչական կոմիտեն պարզել է բանկի կառավարչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները:
Երկուշաբթի օրը տեղի կունենա ԱԺ նոր ճաշարանի բացումը։ ԱԺ բուֆետը մի քանի ամիս վերանորոգվում էր, թարմացվում էր կահկարասին, երեկ վերջին շտրիխներն էին անում, որ դիմավորեն ճաշարանն աշխատեցնող նոր ընկերությանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին Նազարբեկյան թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 48-ամյա Հակոբ Թ.-ին:
Դեկտեմբերի 2-ի ցերեկը ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Արգավանդ գյուղի մի բնակիչ կացնով հարձակվել է իր որդու և հարսի վրա։
Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն (Սաղմ. ՃԺԸ 34)։
Ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Սևանի բաժին է տեղափոխվել 45-ամյա Արթուր Մ.-ն:
Շարունակվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների և բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների համատեղ ծառայությունը, ինչի շնորհիվ արձանագրվել են ապօրինի ծառահատման հերթական դեպքերը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Ծնողների բողոքի ակցիաներից հետո Եռաբլուրի գործով վարութային գործողություններն ինչ-որ չափով ակտիվացան, ու սկսվեցին առերեսումներ: Հիմա առերեսումների փուլում ենք ոստիկանների և տուժողների միջև»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Եռաբլուրի» գործող տուժողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահին էլ առերեսումները շարունակվում են:
168.am-ն օրերս Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում էր: Շրջեցինք կենտրոնական փողոցներով, զրուցեցինք բնակիչների հետ՝ պարզելու, թե ի՞նչ խնդիրներ, ի՞նչ մտահոգություններ ունեն։
Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 8-ին բաժին է ներկայացել 35-ամյա Հրանտ Ա.-ն:
Հաշվի առնելով, որ մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվորեն միակողմանի տեղեկատվություն է տարածվում է․Վանեսքեհյանի վերաբերյալ քրեական վարույթների առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հանրությանը տեղեկացնել հետևյալը։
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 39-ամյա Դավիթ Ք.-ն:
«Կառավարության խաղամոլության դեմ պայքարը ոչ միայն չենք տեսնում, այլև տեսնում ենք ճիշտ հակառակը, և դրա հիմնական պատճառն այն է, որ այս կառավարության հիմնական աջակիցներից և հովանավորներից է, օրինակ, «Վիվարո բեթը»: Եվ պարզ է, որ «Վիվարո բեթն» ունի հնարավորություն՝ ազդելու պետական քաղաքականության վրա»:
Այս տարվա նոյեմբերին մեկնարկած կենդանիների համարակալման ու հաշվառման հիմնական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի գարնանը: Գործընթացը շարունակական է լինելու:
«Ի դեպ, ասեմ, որ տարեցտարի ոչ միայն դեղերի քանակական ավելացում ունենք, այլև որակական: Այսօր ցանկում ունենք եվրոպական արտադրության բարձր որակի դեղեր»,-ասաց Մարինե Հարությունյանը:
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով, […]
Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները: