Բաժիններ՝

Խոշոր վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ ուղևորատար «ԳԱԶել»-ը շրջվել է. կան տուժածներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան և մարդատար «ԳԱԶել»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի վրա, իսկ «Volkswagen Tuareg»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, ինչի շնորհիվ էլ չի հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և«Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի փաստով Վաղարշապատաի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031