«UTair» ինքնաթիռի Մոսկվա-Երևան չվերթի շուրջ մեկ օր հետաձգման փաստով Ուրալի տրանսպորտային դատախազությունը ստուգումներ է սկսել, հայտնել է տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սույն թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով 17:10:37-ին, (ըստ Գրինվիչի 13:10:37), Երևանում արձանագրվել է 2.9 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 4-5 բալ ուժգնություն: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում գործող ավտոմատիզացված սեյսմոերկրադինամիկական ցանցը:
ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա Մադլեն Ասրյանը ցավով է հետևում Բաքվում ընթացող շինծու դատավարությանը, առավել մեծ ցավով է նայում այն լուսանկարները, որոնցում հայ պատանդները, գերիները հյուծված տեսք ունեն։
Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար:
«Ինչպես 2024, այնպես էլ 2025 թվականին հիմնական սոցիալական վճարների գծով աճ չենք ունեցել։ 2025 թվականին չեն բարձրանալու նաև նվազագույն կենսաթոշակի չափը, անապահովության նպաստների չափերը և նաև նվազագույն աշխատավարձերի չափերը»,- 168․am-ի հետ զրույցում առկա տնտեսական իրողություններին անդրադառնալով՝ այս արձանագրումներն արեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Արդեն 1 օր է՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ավելի քան 200 ուղևոր է մնացել. UTair ավիաընկերության դեպի Երևան չվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի խափանման պատճառով, հայտնել է Shot թելեգրամյան ալիքը:
Րոպեներ առաջ երկրաշարժ է եղել Հայաստանում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Արդեն չորս տարի է՝ Հայաստանը պատրաստվում է Ճապոնիայի Օսակա քաղաքում նախատեսված «Ապագա հասարակության ստեղծումը մեր կյանքի համար» խորագրով «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW X5»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ երբ բախվել է ավտոմեքենաներին, մնացած տրանսպորտային միջոցները եղել են կայանված:
«Մենք շատ ուրախ ենք մասնակցել այս նախագծին, որովհետև իսկապես հավատում ենք կայուն մոտեցմանը բիզնեսի ոլորտում: «Ucom Ֆելոուշիփ» ծրագիրը կանաչ ստարտափներին հնարավորություն է տվել զարգացնել իրենց գաղափարները, նախատիպեր մշակել ու դուրս գալ շուկա: Հենց այսպես ենք մենք՝ որպես պատասխանատու կանաչ ընկերություն տեսնում մեր ազդեցությունը, և ես մասնակից թիմերին մաղթում եմ ամենայն հաջողություն իրենց բիզնեսը զարգացնելու հարցում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Վթարի հետևանքով տուժածներ չկան:
Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.7 դրամ:
Դեպքի հետևանքով Ռուզաննա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Մարզերում մարտի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մարտի 9-ից քամին անապատային փոշի է բերում Վրաստան, և այդ գործընթացը կշարունակվի ևս մի քանի օր։ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վարչության պետի տեղակալ Նոե Մեգրելիշվիլին վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ անապատային փոշու հետևանքով օդում պինդ մասնիկների քանակն ավելացել է, որոշ դեպքերում երկու անգամ գերազանցում է բավարար նորմայից։ Մասնագետի […]
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ուրարը երկարավուն ու նեղ, երկու մարդահասակ երկարությամբ 12-15 սմ լայնությամբ ժապավեն է, որը կրում է սարկավագը ձախ ուսին շապիկի կամ վերարկուի վրայից: Այն ետևից և առջևից հավասարաչափ իջնում է մինչև ոտքերը: Ուրարը հունարեն «օրարիոն» բառն է, որ նշանակում է ոսկով գործված: Այն կարող է կարվել որևէ կտորից: Սովորաբար ունենում է երեք խաչ, մեկը մեջտեղում՝ ուսի վրա, մյուս երկուսն էլ՝ կրծքին և թիկունքին, յուրաքանչյուրը կենտրոնից մոտ 30-35 սմ հեռավորության վրա:
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 4-ամյա տղան որոշել է պատժել իր մայրիկին, ով կերել էր իր պաղպաղակը։ Նա զանգահարել է 911 ծառայություն և բողոքել է իր մայրիկից՝ ասելով. «Մայրիկս իրեն վատ է պահում»:
2024 թվականին աշխարհի միայն յոթ երկիր է համապատասխանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված օդի որակի չափանիշներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով շվեյցարական IQAir ընկերության մոնիթորինգի տվյալները։
Թուրքիայում գործող «ASAL» հետազոտական ընկերությունը փետրվարի 15-22-ն ընկած ժամանակահատվածում երկրի 26 նահանգներում անցկացրել է տնտեսության վերաբերյալ սոցհարցում: Հարցմանը մասնակցել է 2000 մարդ և նրանք պատասխանել են, թե «Ո՞րն է Թուրքիայի տնտեսության ամենակարևոր խնդիրը» հարցին։
Ինքն ուղղակի պետական դավաճան է: Ամոթ է, թողեք էդ նախկին ու ներկա ասելը, նույնիսկ մեր ընտանիքները պառակտեցինք: Ամոթ է, հայ ենք… Արցախի հայ, Երևանի, Արարատի… Պառակտվեցինք, եղանք խայտառակ աշխարհով մեկ: Փաշինյանին հասկանալն ուղղակի աբսուրդ է: Շնորհակալ եմ էս ձեռքին, որ երբեք չընտրեց: Երկիր է քանդվում: Ինձ համար հետաքրքիր չէ՝ սիրուն ավտոբուս կնստե՞մ, թե՞ գեշ: Ինձ հետաքրքիր է՝ արժանապատիվ հայ լինեմ: Երկրից դուրս եմ գալիս՝ ամոթ եմ զգում:
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 5-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Մարտի 10-ին, ժամը 8.05-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Սեբաստիայի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Նիսան» մակնիշի իր մեքենայի հետևի համարանիշը:
Մարտի 10-ի գիշերը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Արտաշատի գիշերային ակումբներից մեկի դիմաց անվտանգության աշխատակցի հետ վիճող երկու տղամարդկանցից մեկի մոտ հրազեն կա:
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 11-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցում գտնվող՝ ընդհանուր օգտագործման կանաչ հողատարածքն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը: