Վանաձորում հրդեհ է բռնկվել բազմաբնակարանային շենքի բնակարաններից մեկում. shamshyan.com
Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված շենքի 5-րդ հարկում գտնվող թիվ 48 բնակարանի խոհանոցում։Հրշեջ փրկարարները ավտոսանդուղքի օգնությամբ մարել են կրակը, ինչի շնորհիվ ամբողջ բնակարանը մոխրակույտի չի վերածվել։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմամանազատել են նույն վաշտի պարեկներ։
Լուսանկարները`Արմինե Դանիելյանի



