Իշխանությունները ճգնաժամ են ստեղծել Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ գյուղմթերքի արտահանման համար ու հիմա «հերոսաբար» պայքարում են դրա դեմ։ Աջ ու ձախ պետական բյուջեից փողեր են բաժանում, որպեսզի մեղմեն իրենց բերած ճգնաժամի հետևանքները։
Հունիսի 29-ից հուլիսի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3197 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 106 ավտոմեքենա
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է:
Կիպրոսի Հանրապետությունը ներկայացնող ճանապարհորդների խումբը հաջողությամբ բարձրացել է Արագած լեռան հյուսիսային գագաթը (4090 մ), որը Հայաստանի ամենաբարձր կետն է և երկրի կարևորագույն ազգային խորհրդանիշներից մեկը։
Սահմանադրական դատարանը հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշումն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը՝ մերժելով քաղաքական ուժերի դիմումները։
Ատլանտյան օվկիանոսի վրա արդեն ձևավորվել է շոգի նոր ալիք, Պորտուգալիայում և Իսպանիայի հարավում սպասվում է մինչև 43°C ջերմաստիճան, Ֆրանսիան և Բենիլյուքսի երկրները պատրաստվում են շոգի հերթական ալիքին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու և կազմավորման 5-ամյակի առթիվ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողներին՝ պարգևատրել, իսկ Պարեկային ծառայության մի խումբ պարեկների հանձնել է առաջին սպայական կոչումներ։
Վրացական մամուլը փոխանցում է Ադրբեջանի երկաթուղու տեղեկատվությունը՝ վագոնների ավելացման արդյունքում յուրաքանչյուր չվերթին հասանելի կլինի լրացուցիչ 104 ուղևորատեղ, իսկ յուրաքանչյուր չվերթի ուղևորատեղերի քանակը կավելանա մոտ 60 տոկոսով՝ 178-ից հասնելով 282-ի։ Ավելացումը կլինի հուլիսի 10-ից՝ Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքներին ևս երեք վագոն կավելանա։ Լրացուցիչ վագոնների տոմսերի վաճառքը սկսվել է այսօրվանից։
Երեկ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված Գագիկ Ծառուկյանի երեք առյուծներից մեկը անկել է։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Երևանում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.77 մ (05.07.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 9 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 55 սմ-ով։
Հուլիսի 7-ին՝ ժամը 09։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ բլրի վրա, առկա է մեծ չափերով քար․ կա ընկնելու վտանգ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մայիս Թումանյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք:
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները հեռացրել են թափված քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բնակիչները հայտարարում էին, որ ճանապարհը կբացեն միայն այն դեպքում, երբ պատասխանատու պաշտոնյաները ժամանեն դեպքի վայր, հանդիպեն գյուղացիներին և ներկայացնեն փոխհատուցման ու վնասների գնահատման հստակ մեխանիզմը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գերմանիայում մի շարք առևտրային ցանցեր սահմանափակել են ձվի վաճառքը՝ մեկ գնորդին թույլատրելով ձեռք բերել առավելագույնը երկու փաթեթ, գրում է Bild-ը։
Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբի՝ Ժնևում գտնվող տան աշխատասենյակում գաղտնի գաղտնալսող սարք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Շվաբի ներկայացուցչին։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանի ու ծիրանից պատրաստված մուրաբայի լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել.
Բնական է, որ քրիստոնյայի կյանքում լինի կասկած, մարդն ունենա վախեր և սկսի ուսումնասիրել այն, ինչ իրեն վախեցնում է: Կա մեկը, որը մեզ միշտ ուղեկցում է ու փորձում գայթակղության մեջ գցել, կասկած ներշնչել:
Ազգային վիճակագրական ծառայության 2024 թվականին անցկացրած բնակչության համատարած մարդահամարի տվյալների համաձայն՝ Վրաստանում ռուսալեզու բնակչության թիվն աճել է 18.6%-ով և կազմել 54.460 մարդ։
Ռուսաստանը պահպանում է վրացական հապալասի սպառման հիմնական շուկայի կարգավիճակը։ Դրա մասին են վկայում Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության վիճակագրական տվյալները, հաղորդում է «Новости-Грузия»-ն։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացու փողոցի արևելյան հատվածի՝ Վ.Սարգսյան փողոցից մինչև Մ.Ավետիսյան փողոցը, Վ.Սարգսյան 1-ին, 2-րդ թաղամասերի, Սավոյան փողոցի հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,