
Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում մահացած կինը տառապել է քաղցկեղով. Նա գնացել էր ՌԴ՝ բուժման. NEWS.am

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում կնոջ մահվան դեպքի մասին: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեպքը գրանցվել է մարտի 4-ին «էյր-Արմենիա» ընկերության ինքնաթիռում՝ Մոսկվա-Երեւան չվերթում:
Նա տեղեկացրել է, որ մահացած կինը ազգությամբ հայ էր, 45 տարեկան: Նա քաղցկեղով հիվանդ էր, գտնվում էր հիվանդության վերջին փուլում, գնացել էր Ռուսաստան՝ բուժման նպատակով, բայց, տեսնելով, որ հույս չկա, վերադառնում էր Հայաստան: «Մահամերձ վիճակում է եղել, ծայրահեղ ծանր, ամուսինը եւ տղան ուղեկցել են նրան, բժշկական թղթերն էլ նրանց մոտ են եղել»,- ասել է Նելլի Չերչինյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: