«Ռոսնեֆթը» մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը. «Ժողովուրդ»
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆթը» մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը։ Մարտի 1-ին ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, ստորագրվել է նախնական համաձայնագիր։
Ի դեպ, ՀԷՑ-երի սեփականատերը ևս ռուսներն են, և առքուվաճառքի այս գործարքը տեղի կունենա առանց ՀՀ իշխանությունների համաձայնության։
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀԷՑ-երի վաճառքից հետո նախատեսված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում։ «Ժողովուրդի» աղբյուրները տեղեկացրին, որ «Ռոսնեֆթը» դրանից հետո դիմելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 38-48 դրամ դարձնելու խնդրանքով։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։