Նավալնին մահացել է. ակցիա Երևանում` Ռուսաստանի դեսպանատան առջև
ՀՀ-ից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտները այս տարվա հունվարից Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից նամակներ են ստանում, որ հարկային պարտավորություններ ունեն և պետք է տույժեր մուծեն։
168.am-ի խմբագրություն են դիմել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մի խումբ բնակիչներ՝ բողոքելով, որ Նորքի զանգվածում գտնվող Գայի՝ Հայկ Բժշկյանցի արձանի հարակից ամբողջ տարածքը նախորդ տարի վարչական շրջանի կողմից վերանորոգվել է՝ սալիկապատվել։ Սակայն մի քանի ամիս անց սալիկները դուրս են եկել, պատկան մարմինները եկել, նորից վերանորոգել են։ Այս տարի կրկին արձանի ամբողջ տարածքը քանդել են ու նորից սալիկապատում են։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սոցցանցային իր էջով բացատրել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման նրբությունները:
Ընթացիկ տարվա հունվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1897 ուսանող արդեն ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում և հանդիսանում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագրի շահառու։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 9-ին իրականացված խուզարկությունների հետևանքով հացադուլ հայտարարած բոլոր ազատազրկված անձինք դադարեցրել են հացադուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2024թ․ փետրվարի 9-16-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։
Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գերեզմանատան աշխատակիցը նաև նշեց, որ Երևանի վարպետներով հավաքվելու են դիմում-բողոք են ներկայացնելու Երևանի քաղաքապետարան և պատասխան պահանջելու: Վարպետ Գարիկը նաև նշեց, որ իրենց բողոքը պատրաստվում են ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին:
Ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ:
Փետրվարի 16-ի ցերեկը, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները:
Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորելու նպատակով
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:
Փրկարարները քաղաքացի Մ․ Շ․-ին (ծնված 1986 թ) դուրս են բերել վերելակի խցիկից․ Հոգեբանը վերջինիս տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Աղջիկը ողջ է մնացել 20-րդ հարկից ընկնելուց հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգում։
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն: Կամենալով օժանդակել ավելի թույլ երեխային՝ նրանք դրա համար պետք է հող նախապատրաստեն՝ ստանալով ավելի ուժեղ երեխայի «համաձայնությունը»: Այսինքն՝ նրանք պետք է օգնեն ավելի ուժեղ երեխային հասկանալու, որ իր եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է գտնվում: Արդարությունն Աստծու գործն է, և այն պետք է հավասարապես բաշխված լինի ավագների և կրտսերների միջև:
ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում
Առանց խափանման միջոցի։
Ովքե՞ր պետք է մինչև 2024թ. մայիսի մեկը ներկայացնեն եկամուտների հայտարարագիր
Երգիչ Սարգիս Եղիազարյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել վարորդական իրավունքից զրկված լինելով հանդերձ մեքենան վարելու և վթարային իրավիճակ ստեղծելու համար։
Սույն թվականի փետրվարի 24-ին ժամը 18:00-ին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունում մեկնարկելու են Հայոց եկեղեցու պատմության դասընթացները։
Հայաստանի գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ:
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անհատ ձեռնարկատեր Մարինա Հովհաննիսյանին պատկանող՝ Բարեկամության մետրոյի գետնանցումում գործող հանրային սննդի օբյեկտում ստուգում է իրականացրել, ինչի ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
Աննա Եղիազարյանը 2005 թվականից զբաղեցնում էր ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի/գործադիր տնօրենի պաշտոնը։
«Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությանը պատկանող՝ 6.8 հա մակերեսով հողատարածքները, 4679քմ մակերեսով շենք-շինությունները, 7 հատ կառուցվածքների և փոխանցվող հարմարանքները, թվով 46 մեքենաներն ու սարքավորումները, 19 տրանսպորտային միջոցները, 55 արտադրատնտեսական գույքերը ու շահագործման մեջ չգտնվող թվով 20 հիմնական միջոցների արժեքները գնահատել են շուկայականից էականորեն ցածր գնով։