
Արագածոտնի մարզի Հացաշեն և Շիրակի մարզի Հայկավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Մայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
Նախարարությունը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։