
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտվել կանաչ գազոնում և բախվել երկաթե սյանը

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Գայի պողոտա – Նանսենի փողոցի խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտվել կանաչ գազոնում և բախվել երկաթե սյանը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։