Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սիրիահայերին և հատկապես Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին:
Մարտի 25-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Արտակ Հ.-ն:
Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:
Մարտի 26-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի 11 շենքի մի բնակարանից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հմայակ Մ.-ին:
Լիա Միսակյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հետաքրքրվեց՝ կարո՞ղ էր արդյոք հիվանդությունը մի քանի ժամվա ընթացքում զարգանալ: «Կարող էր զարգանալ նաև մի քանի ժամվա ընթացքում, կարող էր և օրերի ընթացքում լինել»,- ասաց մանկաբույժը:
Բարբարոսութան և բռնության թիրախը 75-ամյա Զինաիդա Գյոզալյանն էր, որինկատմամբ ԴԱՀԿԾ աշխատակիցները, մի խումբ՝ չգիտես ինչի վրա հրճվող ոստիկանի համազգեստ և ուսադիր կրող «միլիցաներին» անտարբերությունից օգտվելով, սկսեցին հրել-քաշքշել այդ տարեց կնոջը:
Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
ՊՀԹ-ում «Արտիստը» թողած, աշակերտների` դահլիճում ցույց տված ներկայացումն են քննարկում: Տնօրեն- դերասան- հսկիչ` մեկ մարդու նման հայտարարում են` իրենք չեն վիրավորել, իրենք վիրավորված են:
«Ինչո՞ւ են միայն «Դեմ եմ» շարժմանը հրավիրում երկխոսության, եթե Սահմանադրական դատարան են դիմել քաղաքական 4 ուժերը»,- ըստ «Ա1+»-ի՝ զարմացած ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, ովքեր նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքը այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն, իսկ հանրապետության մյուս ավտոճանապարհների զգալի մասում` անձրև:
Նոտարի որակավորման ստուգման համար մինչև ապրիլի 7-ը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
Երևանում գերակա շահ ճանաչված մի քանի տարածքների խաբված բնակիչներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև և վարչապետից պահանջում էին իրենց տները:
«Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակն առգրավվել է:
Այսօր կառավարության շենքի առջև կրկին հավաքվել էին Դալմայի այգիների նախկին սեփականատերերը: Ինչպես 168.am-ին հայտնեց «Սոնա-Դալմա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, Եվրոպական տնտեսական հանձնաժողովը հիմնադրամին հարցում է ուղարկել, թե իրենց որոշումներն ինչպես են իրականացվել ՀՀ-ում:
Մարտի 27-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է տնակ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն հանրապետությունում սպասվող կլիմայական կտրուկ փոփոխությունների վերաբերյալ։
Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:
Քանի, որ 12 տարվա ազատազրկման դատապարտված վեց տղաներն էլ պատմել են իրենց կատարած գործողությունների մասին: Նորայրը ասել է, որ Վահե Ավետյանի հետ ինքն է մտել վիճաբանության մեջ և իր հարվածից է ընկել, բայց այդքանից հետո դատավորը նման խայտառակ վճիռ է կայացրել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստը սկսել է ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքների և դրանց շուրջ առաջացած խնդիրների քննարկումից.
Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Կառավարության նիստից հետո` անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության քրեական գործի դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
«Գիշերը ավտոբուսը փչացավ, մնացինք ճամփին: Ասում էին՝ երկու ժամից նոր մեքենա կգա, բայց արդեն 12 ժամից ավելի անելանելի վիճակում ենք: Տարածքում ոչ ջուր կա, ոչ խանութ. անբնակ վայրում ենք, սարերի մեջ: 80 մարդ, որոնց մեջ նաեւ կանայք կան, շվարել մնացել ենք: Խուճապ ա, եսիմ որտեղ ենք»:
Այսօր հրավիրված ասուլիսում «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ Դավիթ Մանուկյանը, Գրիգոր Պետրոսյանը, Արսեն Բաղդասարյանը և Սևակ Ծատուրյանը խոսեցին մարտի 28-ին Սահմանադրական դատարանի դիմաց կայանալիք «Լուռ» ակցիայի մասին։
Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը հանելու փոխարեն` հայտարարվում է, որ շուտով նախաքննության ավարտ կհայտարարվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Ամիրյան փողոցի պետական կարիքների համար իրացված տարածքի բնակիչները՝ 23 ընտանիք, արդեն 9 տարի է` սպասում են իրենց բնակարաններին, սակայն շենքի միայն արտաքին պատերն են կանգնեցված։
Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ:
Երեկ մի խումբ ակտիվիստներ՝ ի պաշտպանություն Քեսաբի բողոքի ակցիա էին կազմակերպել ԵրևանումՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Ավազակային հարձակում Վանաձորի կադաստրի նախկին պետի տան վրա. Երկու օր առաջ՝ մարտի 25-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Վանաձորի կադասատրի նախկին պետ Գերաս Անդրեասյանի ամառանոցի վրա: