Փետրվարի 5-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ միջհամայնքային Հ-26 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածում (10-րդ կմ) «տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրազենն անփութորեն պահպանելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 5-ին, ժամը 01.58-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Շարուրի փողոցի թիվ 28 շենքի բնակիչ Գ. Ա.-ը (ծնվ. 1977թ.):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Կապանի, Նոյեմբերյանի, Գորիս–Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Տավուշի (Բերդ – Ճամբարակ) ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
«Երեւան Ջուր» ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը:
Մոտ օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվելու է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ում փոխարեն մտադիր են նշանակել Սերգեյ Ավետիսյանին:
Ներկայումս Ռուսաստանի տարածքում ավելի քան 1,5 մլն օտարերկրացիներ կան, ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներ, որոնց 10% -ը երկրում գտնվում է օրենսդրության խախտմամբ:
Պարզվել է, որ դպրոցի 2-րդ հարկում՝ «Յու-Քեն-Դո» կարատեյի ֆեդերացիայի գրասենյակում, հայտնաբերվել է Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ:
Ըստ կայքի՝ վաճառողը կնոջն առաջարկել է 22 հազար ռուբլու դիմաց իրեն վաճառել երեխային: 2013թ. դեկտեբերի 30-ին՝ ծննդաբերությունից 4 օր անց, կինը նշված գումարի դիմաց վաճառողին է հանձնել իր երեխային: Քրեական գործի քննությունը շարունակվում է:
Քաղաքապետարանից տեղեկացրին, որ Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» 02.12.2009թ. N48-Ն որոշմամբ սահմանված են բարեկարգման այն նորմերն ու կանոնները, որոնց պահպանումը պարտադիր է անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից։
Հայաստանում ընտանիքի գաղափարի հիմքում հաճախ գոյատևման խնդիրն է, այլ ոչ թե ինքնուրույն մարդկանց կամավոր համակեցությունը` կամավոր փոխօգնության հիմունքներով: Հակառակ դեպքում` Հայաստանում ծերանալն այսքան տագնապներ չէր առաջացնի:
1999 թ. հունիսին նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր Էդիկ Ո.-ի հավանական գտնվելու վայրերի մասին պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը գյումրեցի մի քանի ընտանիքների դեմ դատական հայց է ներկայացրել և պահանջում է Մուշ-2 թաղամասի տներից վտարել այն ընտանիքներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել սեփականացնել իրենց բնակարանները:
Քննությունն իրականացնող մարմինը դատարանին միջնորդել է կալանավորել դեռահասին, ով երեկ Մոսկվայի թիվ 263 դպրոցում մի քանի երեխաների պատանդ է վերցրել և հրաձգություն բացել:
Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանը դժգոհել է, որ այսօր կեսօրին իր քեռու որդուն` Ժիրայր Բաղրիկյանին, ու այլ հայ ուղևորների արգելել են մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
Ճանապարհային ոստիկանության վերջին ստուգայցի արդյունքները` տուգանային հրապարակ տեղափոխված 100 մեքենաներից 27-ի վարորդները եղել են անսթափ վիճակում, իսկ 73-ը երթևեկել են առանց համապատասխան փաստաթղթերի:
Լոռու մարզի Թումանյան քաղաքի միջնակարգ դպրոցում բազմաթիվ խնդիրներ կան:
Ոստիկանությունը հրաժարվել է հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանի դեմ վարչական դատարան ներկայացրած իր իսկ հայցադիմումից:
Փետրվարի 4-ին, ժամը 18.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջից մինչև «Հաղթանակի» կամուրջ ընկած հատվածում` Զանգու գետում, ձկները անկել են և ափ են դուրս եկել:
Հանցագործներին հետապնդում են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները:
Ես պիտի ասեմ՝ դու ասում էիր` պիտի 10000 բանվորի ապահովես, հետո Հայաստանը դարձնես ադամանդի, ոսկու արտադրության ծաղկուն կենտրոն, մենք էլ պիտի դառնայինք քո աշխատողը, դու մեզ պիտի աշխատեցնեիր, այդ ապրանքները տանեիր, վաճառեիր, Ռուսաստանից էլ բարձր մակարդակով, մեծ քանակությամբ, 10-15 տոկոս էժանով պիտի բերեիր և մեր ժողովրդին աշխատեցնեիր, ի՞նչ եղավ դա, ո՞վ քեզ խանգարեց, ո՞վ չթույլատրեց, ինչի՞ համար գումարը ստացար, միանգամից ուղարկեցի՞ր օֆշորային գոտի:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ:
Փետրվարի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սաշա Պ.-ին:
Հայաստանում փետրվարի 2-ից օդի ջերմաստիճանը սկսել է կտրուկ նվազել։ Մինչև փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը 10-14 աստիճանով ավելի ցածր է լինելու, քան հունվարի վերջին։
Փետրվարի 4-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փողոցի տնակներից մեկում:
2014թ. փետրվարի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:
Վերջերս, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը եւ դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքն ու մեկնաբանությունները մտահոգությունների տեղիք են տալիս: Այդ մասին ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարության մեջ:
ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Հանձնման մասին միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում:
«Թոռնիկի նամակը հանձնել են իրեն և ասել, որ նա գրի, ինքը չի կարողացել: Ինքն ի վիճակի չէ ընդհանրապես գրիչ բռնելու, չի կարող, հազիվ խոսում է»,- մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը: