Ռուսաստանում մեկ տարի ապօրինի գտնվող ներգաղթյալների համար մուտքը կարգելվի 10 տարով

Ռուսաստանի տարածքում մեկ տարի ապօրինի գտնվող ներգաղթյալներին արտաքսելուց հետո նրանց համար երկիր մուտքը պետք է արգելվի 10 տարով: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռամադանովսկին, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա տվյալներով` ներկայումս Ռուսաստանի տարածքում ավելի քան 1,5 մլն օտարերկրացիներ կան, ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներ, որոնց  10% -ը երկրում գտնվում է օրենսդրության խախտմամբ: Հենց այս խմբի նկատմամբ էլ, ըստ Ռամադանովսկու, պետք է միջոցներ ձեռնարկվեն:

Ռամադանովսկին այս մասին հայտարարել է երեքշաբթի Կալինինգրադում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների` ապօրինի միգրացիայի դեմ պայքարի հարցերով  իրավասու մարմինների ղեկավարների համակարգման խորհրդի նիստում:

Նիստին մասնակացել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն կոմիտեի ներկայացուցիչներ:

 

Տեսանյութեր

Լրահոս