Սկզբնական շրջանում ծեծի ենթարկելով, այնուհետև դրա սպառնալիքով, նրանք հարկադրել են զբաղվել մուրացկանությամբ, ստացել անչափահաս երեխաներ Ներսիսյանների կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները և ուղղել իրենց ընտանիքի կարիքները հոգալուն:
Միասնական քննչական մարմինը, ինչպես և այդ կարգի բոլոր մարմինները, պետք է նախատեսված լինի Սահմանադրությամբ, և նրանց ղեկավարների նշանակման հարցը ևս պետք է սահմանադրական մակարդակով լուծվի:
Պատվիրակությունների մի մասն արդեն Հայաստանում է եւ նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ մարզերում, հայաստանցի գործընկերների հետ քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները:
Դ. Թամրազյանը անձնապես վիրավորված է եղել իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մ. Հունանյանից: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մ. Հունանյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է նրա վարձակալած բնակարան, ասել, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը:
Պարզվել է, որ Է. Լ.-ին (ծնվ. 1985թ.) պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 34 SC 791 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Թունավորման նախանշաններով Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել Կոնդի բնակիչ Ս. Ե. (1989թ.):
Տիգրան Մեծ և Նար-Դոս փողոցների խաչմերուկում գտնվող խանութներից մեկում Grand Candy ապրանքանիշի կոնֆետներ գնած քաղաքացին կոնֆետում որդ է հայտնաբերել:
Նոյեմբերի 11-ին Երևանի Նորք-Մարաշ հիվանդանոցային համալիրում մահացել էր մեկամյա Մերի Սարգսյանը: Հարազատների պնդմամբ երեխային առանց բուժզննում իրականացնելու պատվաստել էին, այն դեպքում, երբ փոքրիկը հիվանդ է եղել գաղտնի թոքաբորբով: Նույնանման ևս մեկ միջադեպ այս տարվա օգոստոսին տեղի էր ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:
Ծաղկաշատի բնակիչ Արփիկ Մելքումյանը շուտով կյանքի մեկ դարը կբոլորի: Փաստաթղթերով նա 1915 թվականի ծնունդ է և 100-ամյակը կբոլորի եղեռնի 100-րդ տարելիցի հետ միաժամանակ:
Հ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. մարտի սկզբներին իր ծանոթ Ս. Տոնոյանից ստանացել է Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու, այդ նպատակով Հայաստանի քաղաքացի Գ. Դադայանի միջոցով այն հայթայթելու ու Վրաստանի պատվիրատուներին մատակարարելու առաջարկ:
Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և բուժօգնություն ցուցաբերելով` դուրս գրել հիվանդանոցից:
Նոյեմբերի 28-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տարածքում ստուգման է ենթարկվել 1981 թ. ծնված Սամվել Խ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 42-44 սմ տրամագծով և 1.5 մ երկարության հաճարենու 21 գերան: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստում:
Նոյեմբերի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտաի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Հասմիկ Մարտիրոսյանին և դիմել փախուստի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.10-ին, մարվել՝ 19.25-ին: Այրվել է «Նիսսան» մակնիշի 19LU779 պ/հ ավտոմեքենան ամբողջությամբ:
Քամին արևմտյան` 5-10 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Նոյեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, Նորապատ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ համագյուղացի Սամվել Վ.-ն իր տնամերձ հողամասից գողացել և Ջիվան Գ.-ի «ԵրԱԶ» ավտոմեքենայով տեղափոխել է մոտ 2.000 կգ ծաղկակաղամբ` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Քանաքեռ վարչական շրջանի Զաքարիա Քանաքեռցու և Հասրաթյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 22-ամյա Վահե Դավթյանի վարած Վազ 2121 մակնիշի 80 PP 999 համարանիշի և 27-ամյա Խաչատուր Դավթյանի վարած Volkswagen մակնիշի 35 TՕ 655 համարանիշի ավտոմեքենաները:
Նոյեմբերի 30-ին ժամը 15:30-ի սահմաններում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում շինաշխատանքներ իրականացնելիս արտակարգ դեպք է տեղի ունեցել: Շինաշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը շուռ է եկել:
Կոտայքի տարածքային հարկային տեսչության առջև հավաքված անձանց գործողությունները՝ վարկաբեկիչ մեղադրանքով, կարող են բնորոշվել միայն որպես անձնական, իսկ ավելի կոնկրետ` որոշ անձանց շահագրգռվածություն:
Բժշկին կտրել իր առօրյա գործից, հիվանդանոցից, ամեն օր տանել, որ նա Վարդանին նայի, հետո նորից հետ տանել, դա տեխնիկապես հնարավոր չէ անել, հիվանդն ինքը պիտի այցելի բժշկին, կամ գտնվի հիվանդանոցում` նրա ամենօրյա հսկողության տակ:
Նոյեմբերի 30-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները անցանելի են:
Նոյեմբերի 29-ին ամփոփվեցին «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից հայտարարված «Ծխելն այլևս ժամանակակից չէ» խորագրով մի շարք մրցույթների, մարզական մրցաշարերի արդյունքները։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Газель-ը սպասարկում է թիվ 266՝ Երևան-Գառնի-Գողթ երթուղին: Վթարի պահին Газель-ում եղել են 10 ուղևորներ: Հարվածի հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց և բախվել պատին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 11.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ «Երևան ջուր» ընկերության տնօրինությունն առաջիկայում մոտ 100 աշխատակցի է կրճատելու։
«Աշակերտները չեն գալու, ասել են՝ ով կամենա, նա կարող է գալ, բայց մեզ պարտադրում եմ: Դեռ հստակ ժամ չկա, քանի որ չգիտենք, թե քանիսին է պարոն Պուտինը գալու, ասացին՝ լրացուցիչ կտեղեկացնենք ժամի վերաբերյալ»:
«Նելսոն Ստեփանյանի» անվան թիվ 71 դպրոցի 6բ դասարանի աշակերտները դասի չեն գնա այնքան ժամանակ, մինչև չապահովվի նրանց անվտանգությունը: Այս մասին այսօր 6բ դասարանի աշակերտների մի քանի ծնողներ հայտարարեցին լրագրողների հանդիպման ընթացքում:
Պատճառված անհարմարավետության համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: