
Եզդիներն ուզում են մարզպետարանում ներկայացուցիչ ունենալ. A1plus.am

A1plus.am-ը գրում է. մեր երկրում ապրող ազգային փոքրամասնություններից ամենամեծ համայնքը եզդիականն է` ավելի քան 35.000 մարդ: Մի տասնամյակ առաջ նրանց թիվը մոտ 10.000-ով ավելի էր: «Արտագաղթի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական պայմաններն են, քաղաքական որևէ խնդիր չկա».-նշել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգա-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը:
Եզդիները ներկայում 20 միատարր գյուղ ունեն մեր երկրում, որոնցում հիմնական խնդիրը բուժկենտրոնների բացակայությունն է կամ թերի վիճակը: Կրթության ոլորտում էլ խնդիր են տեսնում: «Ցանկալի է`Կրթության և գիտության նախարարությունում լինի մեզնից ներկայացուցիչ»,-շեշտել է պարոն Բաքոյանը: Մայրաքաղաքում ներկայում 562 եզդի աշակերտ է ուսանում:
Արագածոտնի մարզում միայն 20 գյուղ ունեն. «Հնարավոր չի՞ էդ մարզպետարանում մի ներկայացուցիչ ունենանք: Չեմ ասում վարչության պետ կամ պետի տեղակալ,այլ պարզապես աշխատակից»,-նշել է եզդիական համայնքի ներկայացուցիչը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում