Բաժիններ՝

Քեսաբում անհետացած Շանթ Հովհաննիսյանի մարմինը գտել են իրենց բակում թաղված

Մոտ 4 ամիս առաջ Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանում անհետացած Շանթ Հովհաննիսյանի անշնչացած մարմինը հայտնաբերվել է Քեսաբի իրենց տան բակում՝ թաղված, տեղեկացնում է արևմտահայերեն լուրերի «Եռագոյն» կայքը:

Հալեպի թեժ մարտերի ընթացքում հալեպաբնակ Շանթ Հովհաննիսյանն իր կնոջ ու երեխայի հետ մեկնել է Քեսաբ, որն այդ ժամանակ ավելի ապահով էր համարվում:

Մարտի 21-ին Քեսաբի վրա իրականացված հարձակման ժամանակ, նա կնոջն ու երեխային ուղարկել է Լաթաքիա, իսկ ինքը մնացել Քեսաբում:

Չորս ամիս նրանից որևէ տեղեկություն չի եղել և միայն օրեր առաջ է նրա անշունչ մարմինը հայտնաբերվել Քեսաբի իրենց տան բակում թաղված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս