Տվյալ դեպքի հետ կապված՝ կոնկրետ Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների և դիակը Հայաստան հանձնելու խնդրի հետ կապված հայկական կողմը պահանջ է առաջ քաշել՝ առանց որևիցե նախապայմանի վերադարձնել Հայաստան: Սակայն ադրբեջանական կողմը լռում է, իսկ թե ինչպիսի պատասխանով հանդես կգան, առայժմ չենք կարող ասել:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով օգոստոսի 19-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է Պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ:
Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը հայտնեց, որ ինքը վախենում է իր եւ իր հարազատների կյանքի համար, քանզի երեկոները առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ են կանգնում իր տան դիմաց, որտեղից հետեւում են իրեն:
«Ասել, որ ոչ մի կետ կյանքի չի կոչվել, այդքան էլ ճիշտ չի լինի, բարձրացված որոշ խնդիրներ լուծվել են, բայց ամփոփ գնահատականը մենք, ինչպես պայմանավորվել ենք, կտանք սեպտեմբերի վերջին։ Բայց ես հակառակը չեմ էլ պնդում. այն, ինչ ասել ենք, ուժի մեջ է, քառյակի հայտարարության մեջ ինչ գրված է, որևէ բան չի փոխվել»։
Օգոստոսի 17-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի մի բնակիչ:
Օգոստոսի 18-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Նպատակ ունենք հաջողության դեպքում արգելոցի տարածքում թանգարան ունենալ, իսկ արգելոցի գործունեությունը ներկայացվելու է հիմնականում հետեւյալ ուղղություններով՝ գիտաֆոնդային` արխիվային եւ գրադարանային ֆոնդերի ստեղծում, հավաքածուների պահպանում, գիտահետազոտական` թանգարանային հավաքածուների ուսումնասիրություն, ցուցադրանմուշային եւ ցուցահանդեսային ծրագրերի մշակում, զբոսաշրջային եւ այլն»:
Գները սահմանվել են` հաշվի առնելով բնակչության սոցիալական պայմանները. դրանք հաստատվել են համատիրությունների նախագահների ընդհանուր ժողովում:
Օգոստոսի 18-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ջնջխված վերք, ոսկրերի բազմաբեկորային կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 7-ամյա աղջիկ:
Բազմազավակ ընտանիքը արդեն 4 տարի վարձով է ապրում քայքայված տնակում: Քնարիկն ասում է` մեծ է ցանկությունը քարաշեն բնակարան վարձակալելու սակայն գումար չունեն, քանի որ ընդամենը 35 հազար դրամ նպաստով են ապրում:
Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի դիմաց Էդուարդ Օ.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 1992 թ. ծնված Խաչիկ Դ.-ն, որը նույն օրը, ժամը 11.30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում, 1 տրանսպորտային միջոցի խլացուցիչը վերասարքավորած է եղել բարձր ձայնով երթևեկելու համար:
Արշալույս Գևորգյանի տունը հրդեհվել է ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով: Նախ հրո ճարակ է դարձել Ռուսաստան տեղափոխված հարևանի տունը, ապա կրակը անցել է Գևորգյանի տուն, և մի քանի ժամվա ընթացքում 78-ամյա այս աշխատասեր մարդու տունը վերածվել է ավերակների:
Թմրամիջոց էր պատրաստել` ներարկման միջոցով օգտագործելու համար: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օրերս օդանավակայանից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Էդվարդ Մ.-ին:
Հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Մահը վրա էր հասել գանգուղեղային վնասվածքի հետևանքով: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր վարպետության ու նվիրումի համար: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի յուրաքանչյուր մարտիկ այսօր ցանկանում է նմանվել ձեզ ու Հայրենիքին կծառայի այնպես, ինչպես դուք:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Ալբերտ Ղազարյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 19-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 47 տոննա 27 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված:
Օգոստոսի 19-23-ին լեռնային առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 20-ին կբարձրանա 1-2 աստիճանով, օգոստոսի 22-ին կնվազի 2-3 աստիճանով:
Օգոստոսի 18-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մխչյան-Դիտակ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1948 թ. Արփիար Պետրոսյանին:
Կարենն ավանակով է գնացել վառելանյութի հետևից, ինչպես նրա հարազատներն են նշում, և այդ ավանակը գտնվել է հայկական տարածքում, այսինքն փաստը կա, որ նա սահմանը ավանակի հետ չի անցել: Այսինքն՝ այս և մի շարք այլ հանգամանքներ հիմք են տալիս առաջ քաշելու այն հանգամանքը, որ Կարեն Պետրոսյանը գերեվարվել է մեր տարածքից:
«Ազատամարտիկների 90 տոկոսը գտնվում են սոցիալապես ծանր վիճակում: Երկրի գերագույն գլխավոր հրամանատարը փոխարենը լուծի ազատամարտիկների, իր մարտական ընկերների հարցը՝ արհամարական տոնով ասում է՝ նվնվացողները: Երբ որ իրենց աշխատավարձերն են քանի անգամ բարձրացրել, իսկ մերը՝ ընդամենը 5000 դրամով»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Հայկ Եղիազարյանը: Իսկ ազատամարտիկ Սարգիս Զաքարյանը նշեց, որ ամենամսյա պատվովճարով ազատամարտիկներն անգամ […]
Օգոստոսի 19.-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կայարանի մոտակա վառելիքի բազայում:
«Դե, թուրքը մնում ա թուրք, էլի: Հա փորձում են, էլի, հետո պատասխանը ստանում են ու հանդարտվում: Միշտ էլ տենց ա էղել»:
Երբ մեր երկրում որևէ ծառայություն (կապի, էլցանցերի, ջրի, փոստային և այլն) շահում են օտարերկրյա կազմակերպություններ, նրանցից մեր միակ ակնկալիքն այն է, որ նրանք բարձրացնեն ծառայության որակը, այնինչ այս օտարերկրյա կազմակերպությունների ղեկավարները միայն մի մտահոգություն ունեն` մեր երկրում ստանալ բարձր աշխատավարձ ու շահույթ, իսկ ծառայության ոչ որակն են բարձրացնում, ոչ` տեղացի աշխատակիցներին մարդավայել աշխատավարձ են տալիս: Շատ չեմ մեղադրում իրենց, որովհետև նրանք ընդօրինակում են մեր իշխանությունների վարքագիծն ու աշխատաոճը:
Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով դատական նիստը:
Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում էին։
«Ցավալի է, որ գյուղերը դատարկվում են, դե հիմի մարդը չի կարողանում ապրի, ստեղծի, սովետմիություն չի, որ ամեն ինչը բերեն, լցնեն: Մենք այդքան հնարավորություն չունենք գազ, նավթ, ոսկի, այո, մենք դրանից պիտի ուրախանանք: Մեր ժողովուրդը եթե գնա, մոստերը չվառի, դրսերում փող աշխատի, հետ գա, լավ է: Հիմի ինչքա՞ն օլիգարխներ կան, որ դրսերում աշխատում են, գալիս են, ստեղ ներդրումներ անում: Գիտե՞ս՝ ինչքան միլիարդատեր հայեր ունենք դրսում»,- ասել է գեներալը: