Ավտովթար՝ Թառաթումբ գյուղում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 17-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի մի բնակիչ:
Պարզվել է, որ օգոստոսի 17-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Թառաթումբ գյուղի սկզբնամասում հանդիպակաց երթևեկելիս իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ջիպ Գրանդ-Շերոկի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն