Բաժիններ՝

Գյուլագարակը՝ գայլերի հարձակման թիրախ

Asparez.am-ըգրում է.  Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի բնակիչ Ցոլակ Պապանյանը գիշերը արթնացել է շների հաչոցից: Ինչպես պարզվում է՝ գայլերը ոչխարի հոտի վրա են հարձակվել: Հոշոտված տասը ոչխար, որոնք գյուղի անասնաբույժի հորդորով հարկադիր մորթի կենթարկվեն, եւս չորս ոչխարի բզկտված են գտել: Ցոլակ պապը կրած վնասն է հաշվարկում:

-Տասը անասունը քանըսով ենք հաշվում, 40-ով հաշվենք, կլնի 400 հազար, 80 տարեկան մարդ եմ, աղջիկներս էլ հաշմանդամ, ի՞նչ պետք ա անեմ,-հարցնում է շվարած գյուղացին:

Ոչխարի հոտը պաշտպանել չեն կարողացել գյուղացու երկու շները, ավելին՝ դրանցից մեկին եւս գայլերն իրենց հետ են տարել:

-Շանս էլ ա տարել, մի լավ շուն ունեի, գիլագնա, էնա բռնել են, ջուխտ են էլել, տարել են, թողել են էս մի ղռնթուն,-շարունակում է Ցոլակ Պապանյանը:

Գյուլագարակի համայնքապետի խոսքով՝ գայլերի հարձակումներից գյուղում այլեւս չեն զարմանում, պարբերական են դարձել:

-Համապատասխան մարմինների կողմից էլ գայլերի ոչնչացման աշխատանքներ են իրականացվում, բայց գիշատիչների դեմն առնել չի հաջողվում,- ասում է գյուղապետը:

Նմանատիպ դեպքերի վնասները գնահատելու համար Գյուլագարակում մշտական հանձնաժողով է գործում, վնասն ամբողջությամբ չի փոխհատուցվի, բայց որոշակի աջակցություն կլինի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս