ԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում կիրառվող պատժամիջոցների ցանկից հանել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին առնչվող երկու օդանավ և երեք ավիաընկերություն։ Որոշման մասին են վկայում չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները, հաղորդում է Reuters-ը։

Որոշումը վերաբերում է կազմակերպությունների և ակտիվների նկատմամբ կիրառված սահմանափակումներին, որոնց Վաշինգտոնը կապում էր ԻՀՊԿ-ի գործունեության հետ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանման, որն ԱՄՆ-ը ճանաչել է «ահաբեկչական կազմակերպություն»։

Պատժամիջոցների հանման պատճառները դեռևս չեն հստակեցվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31