Բաժիններ՝

Շենքը աճուրդի է հանվել եւ սեփականաշնորհվել… բնակիչներն էլ մեջը

asparez.am-ը գրում է. Կապանի Լեռնագործների 1 հասցեում գտնվող հանրակացարանի 12 ընտանիքները, եթե այսօր գլխներին տանիք ունեն, վաղը կարող են չունենալ։ Բանն այն է, որ Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատին պատկանող շենքը տարիներ առաջ աճուրդի է հանվել եւ սեփականաշնորհվել։

Բնակիչների խոսքով, իրենք տեղյակ էլ չեն եղել, որ շենքը աճուրդի է հանվել։ «Հասկանալի է, շենքը սեփականատեր ունի, բայց որ գնել է, մենք էլ մեջն ենք եղել՝ կենդանի մարդիկ, հո անասուն չէինք… Դրա համար մենք մեր շահերը պաշտպանում ենք ու խոսում»,-ասում է տիկին Արեւիկը։

Ժամանակ առ ժամանակ հասունանում է շենքը լքելու խնդիրը, հետո՝ մարում։ Խնդիրը հիմա էլ նոր արձագանք է գտել այն պատճառով, որ հանրակացարանի վերջին երկու տարիների գույքահարկը, որը մեկ տարվա համար կազմում է մոտ 170 հազ. դրամ, սեփականատերը հրաժարվում է վճարել քաղաքապետարանին` պատճառաբանելով, որ ինքը ոչ միայն շահույթ չի ստանում այդ սեփականությունից, այլեւ՝ բնակիչների պատճառով չի կարողանում այն օգտագործել իր նպատակին:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը օրերս հանդիպել է բնակիչների հետ եւ առաջարկություններ արել խնդիրը լուծելու համար։ Համայնքի ղեկավարը բնակիչներին 2 առաջարկ է արել. որպեսզի չհայտնվեն փողոցում՝ առաջարկել է սեփականատիրոջը, հնարավորինս էժան գներով, իրենց օտարել շենքը, կամ համաձայնվել` յուրաքանչյուր ամիս վճարել որոշակի գումար` զբաղեցրած տարածքի մակերեսին համապատասխան: Այդ գումարը սեփականատերը կվճարի քաղաքապետարանին` որպես գույքահարկ: Աշոտ Հայրապետյանի հետ կայացած հանդիպմանը ներկա էր նաեւ հանրակացարանի սեփականատիրոջ ներկայացուցիչ Վլադիմիր Միրզոյանը, ով խոստացավ առաջարկվող պայմանները ներկայացնել սեփականատիրոջը, որից հետո երկուստեք գալ համաձայնության:

Ի դեպ, սեփականատերը դատարանի կողմից ունի թույլտվություն` բնակիչներին հանրակացարանից վտարելու համար:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս