
Գյումրիում նստացույցի մասնակցին մեղադրանք են առաջադրել ու հրավիրել քննչական

Tsayg.am-ը գրում է. Այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարցաքննվում է տնտեսագետ, Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:
Ինչպես հիշեցնում է կայքը՝ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց այն բանից հետո, երբ ոստիկանները Գյումրու Թատերական հրապարակում բռնի ուժ կիրառելով՝ նրան ու 11 այլ նստացուցարար երիտասարդների բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրի բաժին: