«Այսօր ես առաջին անգամ Արտաշատ քաղաք մտա որպես Արտաշատի քաղաքապետ». Արգամ Աբրահամյան

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր ես առաջին անգամ Արտաշատ քաղաք մտա որպես Արտաշատի քաղաքապետ: Մոմ վառեցի Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում, խնդրեցի Աստծո օրհնությունը և գնացի քաղաքապետարան:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի համաքաղաքացիներին` այս բարձր վստահության և պատասխանատվության համար: Շնորհակալ եմ նախկին քաղաքապետերին` իրենց կատարած աշխատանքի համար: Գիտակցելով պատասխանտվության մեծ բաժինն ու ծանոթ լինելով քաղաքում առկա խնդիրներին` անցնում եմ Արտաշատի քաղաքապետի պարտականությունների կատարմանը:

Սիրելի՛ արտաշատցիներ, հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ֆեյսբուքյան իմ էջի միջոցով շարունակելու եմ ներկայացնել իմ աշխատանքներն ու Արտաշատում առկա խնդիրները, լինելու եմ հնարավորինս օբյեկտիվ և բաց: Հուսով եմ` կլինեմ ձեր ուշադրության կենտրոնում սիրելի լրատվամիջոցներ»:

Argam Abrahamyan (1)

Կարդացեք նաև

Argam Abrahamyan (4)

Argam Abrahamyan (2)

Argam Abrahamyan (3)

 

Տեսանյութեր

Լրահոս