Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների գործը կքննի ԱԱԾ-ն

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների գործի քննությունը փոխանցվել է Ազգային անվնտանգության ծառայությանը` նախաքննությունը շարունակելու համար: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ մինչ այդ գործով նախաքննությունն իրականացնում էր ՀՀ քննչական կոմիտեն:

Նշենք, որ «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրևակոցներ էին արձակվել մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում: Մեքենայի մեջ այդ պահին գտնվել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վարորդը և մարզպետի օգնականը, վոքեր չէին տուժել: եպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ։ Իրավապահները դեպքը որակեցին որպես սպանության փորձ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031